Գյումրու ավագանին որոշեց «Արմոն» ՍՊԸ-ից հետ վերցնել այն բոլոր հողամասերը, որոնք տրամադրվել էին այս քաղաքում օդային տրանսպորտային համակարգ ներդնելու նպատակով։ Ավագանին ուժը կորցրած ճանաչեց իր՝ 2020 թվականի սեպտեմբերի 8-ի որոշումը։ Քաղաքի գլխավոր ճարտարապետ Հենրիկ Գասպարյանն այս ամենը պարզաբանեց այն հանգամանքով, որ «Արմոն» ընկերությունը, պատճառաբանելով կորոնավիրուսային իրավիճակն ու պատերազմը, դիմում էր ներկայացրել Գյումրու քաղաքապետարան՝ ծրագիրը հետաձգելու …

