Արցախի հանրապետության ազգային ժողովն այսօր արտահերթ նիստում քննարկում է «Ռազմական դրության իրավական ռեժիմի մասին օրենքում փոփոխություններ կատարելու եւ քրեական օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» օրենսդրական փաթեթը։ Այն ներկայացրեց ԱՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Հայկ Խանումյանը։ Նա նշեց, որ հիմնական փոփոխությունները հետևյալն են.առաջին՝ ռազմական դրության իրավական ռեժիմի ընթացքում ֆիզիկական-իրավաբանական անձանց գույքի օգտագործում՝ բացառությամբ դրամական միջոցների, արժեթղթերի։ …

