Այո՛, կան ռիսկեր. Փաշինյանը՝ Գորիս-Կապան ճանապարհահատվածում ադրբեջանական ուժերի տեղակայման մասին․ ՏԵՍԱՆՅՈւԹ

Լուրեր

28.10.2026 | 23:23
Քննարկվել են Լուվրի և Հայաստանի պատմության թանգարանի միջև համագործակցության հեռանկարները
28.10.2026 | 23:00
Հայաստան–Զիմբաբվե համագործակցությունը՝ ԱԲ-ի և տեխնոլոգիական կրթության ոլորտներում
28.10.2026 | 22:44
Գազանջատումներ՝ Երևանի և որոշ մարզերի մի շարք հասցեներում
28.10.2026 | 22:29
ՄԻՊ ներկայացուցիչները այցելել են «Նուբարաշեն» ՔԿՀ, առանձնազրույցներ ունեցել ազատությունից զրկված անձանց հետ
28.10.2026 | 22:15
ՀՀ-ն իր «ամենահամեղ» պատառը ԱՄՆ-ին տվեց՝ իրեն զրկեց որոշում ընդունելու իրավունքից․ Մանվել Սարգսյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.10.2026 | 22:00
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
28.10.2026 | 21:44
Պուտինը հայտարարել է, որ թուրք ներդրողները պատրաստ են գնել «Աքքույու» ատոմակայանի նախագծի բաժնեմասը
28.10.2026 | 21:30
Արագածոտնի մարզի մի շարք հասցեներում ջրանջատումներ կլինեն
28.10.2026 | 21:14
Իշխանության զավթման համար 14 տարվա ազատազրկման դատապարտված Ալիևի աշխատակազմի նախկին ղեկավարը հեռացվել է Գիտությունների ակադեմիայի անդամների կազմից
28.10.2026 | 21:00
Ի՞նչ փոփոխություններ կլինեն նոր Սահմանադրությունում․ հարցազրույց Սրբուհի Գալյանի հետ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.10.2026 | 20:43
Ռուսաստանը Գերմանիայից 79 միլիոն եվրոյի պրոթեզներ է գնել․ սա հինգ անգամ ավելի է, քան պատերազմից առաջ
28.10.2026 | 20:28
Ինչպես են խարդախները փորձում վարկեր ձևակերպել. ԿԲ-ն հորդորում է զգոն լինել
28.10.2026 | 20:13
Զախարովան «ագրեսիվ» է որակել ԵՏՄ զեկույցին Փաշինյանի արձագանքը
28.10.2026 | 20:01
Իսպանիայում գնացքների բախման հետևանքով զոհվել է առնվազն 64 մարդ
28.10.2026 | 19:53
Փլուզում՝ Երևանի տներից մեկում․ կան տուժածներ
Բոլորը

«Հայաստան» խմբակցության պատգամավոր Աննա Գրիգորյանը ԱԺ-ում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ դիմեց վարչապետ Նիկոլ Փաշինյանին՝ նշելով․ «Ասում եք՝ Ադրբեջանը կանգնեցնում է իրանական մեքենաներն ի պատասխան նրա, որ մենք միջանցք չենք տալիս։ Փաստորեն սրանք Ադրբեջանի կողմից հերթական ապօրինի գործողություններն են, սադրանք է՝ մեզ ճնշելու, որպեսզի տրամադրենք միջանցք։ Պարզ է, որ հայկական շահը թելադրում է, որ մենք միջանցք չենք տալու։ Այսինքն՝ Ադրբեջանն ամեն անգամ նման սադրանքի է գնալու։ Սև լճում սադրանքը տեսանք, ոչ մի համարժեք միջոցառում չենք իրականացնում, այս պահին իրանական մեքենաներն են կանգնացնում, և մենք համարժեք գործողություններ չենք իրականացնում։ Լավ, այսքան պարտվողական քաղաքականությամբ մենք ինչքա՞ն զիջումների ենք պատրաստ գնալու։ Երկու օր մեր գյուղերը շրջափակման մեջ էին, երաշխիք կա՞, որ դա չի կրկնվի»։

«Ես ասել եմ, որ այդ ճանապարհի մասին նախատեսվում է եռակողմ հայտարարություն, հետո հարց եմ տվել՝ ստորագրվե՞ց այդ եռակողմ հայտարարությունը, թե՞ ոչ։ Եվ պատասխանել եմ՝ ոչ։ Բայց ես չեմ ասել, որ եղել է բանավոր պայմանավորվածություն։ Երկրորդ, Սյունիքում մեր գյուղերը շրջափակման մեջ չեն հայտնվել և չեն հայտնվելու։ Կա՞ն արդյոք ռիսկեր, այո, կան ռիսկեր։ Եվ ՀՀ կառավարությունը այդ ռիսկերը կառավարելու համար ձեռնարկում է բոլոր անհրաժեշտ միջոցառումները»,-պատասխանեց Փաշինյանը:

Մանրամասները՝ տեսանյութում: