Ո՞վ է դավաճան գեներալը. Փաշինյանի արձագանքն ու ԱԱԾ-ի գործողությունները. ՏԵՍԱՆՅՈւԹ

Լուրեր

11.11.2026 | 17:07
«Մարդկանց ժամանակը պետք է խնայել»․ Տիգրան Խաչատրյանը՝ համայնքային կառավարման մասին
11.11.2026 | 16:56
Պուտինը տեղեկացվում է Աբու Դաբիում բանակցությունների ընթացքի մասին․ եվրոպացիների հետ ռուսական կողմը չի շփվել
11.11.2026 | 16:48
Արցախի Կարմիր շուկայի մոտ ականի պայթյուն է տեղի ունեցել․ կա վիրավոր
11.11.2026 | 16:39
ՀԱՊԿ-ը կարձագանքի կազմակերպության աշխատանքներին Հայաստանի չմասնակցելուն․ Պեսկով
11.11.2026 | 16:28
Աբու Դաբիի բանակցություններում Ռուսաստանը և Ուկրաինան պայմանավորվել են ռազմագերիների լայնածավալ փոխանակման շուրջ․ Մեդինսկի
11.11.2026 | 16:20
Արմեն Գրիգորյանը միաձայն ընտրվել է Ստեփանավանի համայնքապետ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 16:16
Դե Բրույնեն թիմակիցների հետ կոնֆլիկտի պատճառով կարող է հեռանալ «Նապոլիից»
11.11.2026 | 16:08
Աշխարհում պարենի գները նվազել են, բայց շաքարավազը շարունակում է թանկանալ․ ՄԱԿ-ը զգուշացնում է պարենային նոր ռիսկերի մասին
11.11.2026 | 15:58
Իսպանիայում բնակարանային ճգնաժամի պատճառով համընդհանուր գործադուլ է
11.11.2026 | 15:49
Փաշինյանն ու Չեռնոգորիայի նախագահը քննարկել են Հայաստան-ԵՄ համագործակցությունն ու տարածաշրջանային հաղորդուղիների զարգացումը
11.11.2026 | 15:38
Իրանի հարցով Թրամփի ու Նեթանյահուի միջև տեղի է ունեցել «իսկական դժոխային վեճ»․ Ynet
11.11.2026 | 15:29
Դսեղի «Aura Village» հյուրանոցում և երկու այլ վայրում ապօրինի ջրօգտագործման դեպքեր են բացահայտվել․ տուգանքները՝ 3,6 մլն դրամ
11.11.2026 | 15:20
Իտալիայի Ա Սերիայի առաջատարը նոր պայմանագիր է կնքել Մուսոլինիի ծոռի հետ
11.11.2026 | 15:10
ՔՊ-ն Եղեգնաձորում զիջեց «Հանրապետությանը» // Բողոքի նամակ ԵՄ-ին՝ Արսեն Գևորգյանի մահվան հետ կապված․ ԼՈՒՐԵՐ
11.11.2026 | 15:01
Արսեն Գևորգյանի մահվան դեպքով ՔԿԾ-ն ժամանակագրություն է հրապարակել
Բոլորը

44-օրյա պատերազմից շուրջ մեկ տարի անց հանրությանը հայտնի չեն պետական դավաճանություն գործած անձանց անունները, բացահայտված չեն նաև դավաճաական գործընթացների հետեւանքերը, չկան դատական վճիռներ:

Հիշեցնենք՝ պատերազմի ամենաթեժ պահին՝ հոկտեմբերի 8-ին, դավաճանության դեպքերի մասին ֆեյսբուքյան գրառմամբ հայտնեց Նիկոլ Փաշինյանը․ «Մի քանի օր առաջ ահազանգ ստացա, թե առաջնագծի հատվածներից մեկում ինչ-որ մարդիկ գնացել կռվող զինվորներին համոզել են, թե «Նիկոլը հողերը ծախել է, թե սա իրականում պայմանավորված պատերազմ է, ձեզ էստեղ բերել-մսաղացի մեջ են գցել, որ կոտորեն, որ պայմանավորվածությունը չերեւա, դիրքերը պահելը իմաստ չունի»:

Հանրությանն այս պահին միայն հայտնի է, որ պետական դավաճանություն կատարելու համար մեղադրանք է առաջադրվել ՀՀ քաղաքացի Մայիս Սահակյանին և նրա կնոջը՝ Ստելլա Սարգսյանին: Ըստ մեղադրական եզրակացության՝ նրանք պետական գաղտնիք պարունակող տեղեկություններ են հավաքել ու փոխանցել երրորդ անձանց: Այս գործով դատաքննությունը շարունակվում է:

Իշխանության ներկայացուցիչները, սակայն, հրապարակային հայտարարություններում շարունակում են խոսել դավաճանության դեպքերի մասին՝ առանց անուններ նշելու։ ԱԺ արտահերթ ընտրությունների նախընտրական քարոզարշավի ընթացքում՝ հուլիսի 8-ին, գեներալներից մեկի դավաճանության մասին հայտարարեց Արագածոտնի ՔՊ-ական մարզպետ Դավիթ Գեւորգյանը:

Ի դեպ, այդ օրը Դավիթ Գեւորգյանը ելույթ էր ունենում Նիկոլ Փաշինյանի ներկայությամբ, իսկ Փաշինյանն իր ժեստերով հաստատում էր մարզպետի խոսքերը, որ նման դեպք տեղի է ունեցել:

Factor TV-ն գրավոր հարցմամբ դիմեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին՝ տեղեկանալու համար, թե որ գեներալի մասին է խոսքը, նա պատասխանատվության ենթարկվել է կամ անցնում է որեւէ քրգործով: Գրավոր պատասխանում Փաշինյանը խուսափել է հայտնել գեներալի անունը, նրա աշխատակազմից առաջարկել են բոլոր հարցերն ուղղել մարզպետին: Այս պատասխանը տարօրինակ է, քանի որ մարզպետն ի պաշտոնե չէր կարող տիրապետել տեղեկությանը՝ նշյալ գեներելն անցնում է որևէ քրգործով, թե ոչ:

Արագածոտնի մարզպետի հայտարարության վերաբերյալ գրավոր հարցումներ էինք ուղղել նաեւ Գլխավոր դատախազությանն ու ԱԱԾ-ին: Իրավապահ կառույցներից հայտնում են, որ մեր փոխանցած տեսանյութը կցվել է ԱԱԾ քննչական դեպարտամենտում քննվող քրեական գործերից մեկին՝ Դավիթ Գեւորգյանի նշված հանգամանքերն ուսումնասիրելու համար: Փաստորեն, ստացվում է՝ եթե Factor TV-ն այս տեսանյութի առնչությամբ հարցումներ չուղարկեր ԱԱԾ, ապա այն քննության առարկա չէր դառնալու:

ՊՆ նախկին նախարար Սեյրան Օհանյանը, որը 44-օրյա պատերազմի ընթացքում եղել է նաեւ Շուշիում, Դավիթ Գեւորգյանի հայտարարության վերաբերյալ որեւէ տեղեկություն չհայտնեց:

«Հայաստան» խմբակցությունը ղեկավարող Օհանյանը միաժամանակ կարծում է, որ Նիկոլ Փաշինյանի՝ դավաճանների մասին հայտարարությունն իրականությանը չի համապատասխանում:

Իշխանական խմբակցությունից ՊՆ նախկին փոխնախարար Գագիկ Մելքոնյանը նշում է՝ բոլոր դավաճանները բացահայտվելու են եւ պատասխանատվությանենթարկվելու 44-օրյա պատերազմի հանգամանքերն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի գործունեության ընթացքում: ՔՊ-ական պատգամավորը նշում է բարձրաստիճան զինվորակների մակարդակով կատարված դավաճանությունների մասին:

Գագիկ Մելքոնյանն ասում է, որ այդ գեներալները Հայաստանում են ու Արցախում, կկալանավորվեն այն ժամանակ, երբ ապացույցներ լինեն: Մելքոնյանը չի բացառում, որ Արագածոտնի մարզպետի՝ գեներալի անգործության մասին հայտարարությունը կարող է ճշմարտացի լինել:

ԱԱԾ-ից հրաժարվել են հայտնել, թե պետական դավաճանության հոդվածով քանի հոգի է անցնում, ըստ մեղադրական եզրակացության՝ այդ անձանց ինչ է վերագրվում: Մեր հարցմանն ի պատասխան՝ նշվում է, որ հրապարակման ենթակա տեղեկատվություն չէ:

Թե պետական դավաճանները երբ կբացահայտվեն և պատասխանատվության կենթարկվեն, կամ, ի վերջո, կհաստատվի՝ պետական դավաճաններ կան, թե՝ ոչ, հայտնի չէ․ իրավապահ կառույցներից որևէ հուսադրող պատասխան չի տրվում:

Նարեկ Կիրակոսյան