Ադրբեջանի ԱԳՆ հայտարարություն է տարածել՝ Հայաստանին մեղադրելով «սադրանքներ» իրականացնելու մեջ։ Դրանում նշվում է, որ պատրաստ են վճռականորեն արձագանքել ցանկացած գործողության, որը կխաթարի Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, հաղորդում են տեղական լրատվամիջոցները։ Ադրբեջանի արտաքին քաղաքական գերատեսչությունը Հայաստանին կոչ է արել «դադարեցնել ռազմական սադրանքներն ու սկսել հայ-ադրբեջանական պետական սահմանի դելիմիտացիա»։ «Մենք Հայաստանին կոչ ենք անում ընդունել տարածաշրջանում նոր իրողությունները, …

