Համայնքների խոշորացման դեմ բողոքող Գեղամասարի բնակիչները բացել են Սոթք-Վարդենիս ճանապարհը

Լուրեր

07.10.2026 | 23:48
Արթուր Դանիելյանը կալանավորվեց
07.10.2026 | 23:19
Հայաստանը ՄԱԿ-ում ընդգծել է զարգացող երկրների համար միջազգային աջակցության և ֆինանսավորման կարևորությունը
07.10.2026 | 23:00
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Հակոբ Պարոնյան փողոցում
07.10.2026 | 22:47
Ռուսաստանն այս տարի պատերազմի վրա կծախսի ռեկորդային՝ 200 միլիարդ դոլար․ Bloomberg
07.10.2026 | 22:33
Երևանի և 9 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
07.10.2026 | 22:19
Ադրբեջանական իշխանական ԶԼՄ-ն Թուրքիայի մասին կոշտ շեշտադրմամբ հրապարակում է արել՝ հարաբերությունների լարվածության ֆոնին
07.10.2026 | 22:05
Վրաստանի կրթության, գիտության և երիտասարդության նախարարի հետ քննարկվել են համագործակցության հեռանկարները
07.10.2026 | 21:52
Երթևեկության ժամանակավոր սահմանափակումներ՝ պայմանավորված «Էրեբունի-Երևան 2808» տոնակատարությամբ
07.10.2026 | 21:38
Ովքեր են ղեկավարում Սյունիքի համայնքները․ քաղաքական անցյալ, բիզնես կապեր և քրեական վարույթներ
07.10.2026 | 21:25
Հայաստանում երկաթգծերը վերականգնելու նախագծման մրցույթին ղազախական ու ուզբեկական ընկերություններ են մասնակցել, բայց չեն հաղթել
07.10.2026 | 21:10
Եվրախորհրդարանի բանաձևի նախագծում իմ առաջարկով ներառվել է հայ գերիների հարցը․ Մարինա Մեզյուր
07.10.2026 | 21:02
Կանանց Հայաստանի հավաքականը հաղթեց Հորդանանին
07.10.2026 | 20:54
Թուրքիան Սաուդյան Արաբիային տեխնիկական և պաշտպանական աջակցություն է ուղարկում՝ հութիների դեմ պայքարում օգնելու համար․ Reuters
07.10.2026 | 20:46
Ես էսօրվա ձեր պահվածքը ձեր քթից հանելու եմ, սադրիչների դերում եք․ Նիկոլ Փաշինյանը՝ ընդդիմադիրներին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.10.2026 | 20:38
Միկել Արտետան նոր պայմանագիր է կնքել «Արսենալի» հետ
Բոլորը

Գեղարքունիքի մարզի Գեղամասար գյուղի բնակիչները առավոտից փակել էին Սոթք-Վարդենիս ճանապարհը՝ բողոքելով համայնքների խոշորացման դեմ։
Բնակիչները պահանջում էին հանդիպում մարզպետի, Տարածքային կառավարման նախարար Գնել Սանոսյանի հետ։

«Մենք պահանջում ենք վերանայել որոշումը։ Մենք արդեն իսկ մեկ անգամ խոշորացված ենք, 18 համայնք ենք, սահմանամերձ ու հիմա ուզում են դարձնեն 35` միացնելով Վարդենիսին։ Էս պահին դա չէ ամենակարևոր գործը, այս պահին ավելի կարևոր են սահմանների անվտանգության հարցերը, թող դրանք լուծեն։ Թող գան, տեսնեն Կութում ինչ ա կատարվում ու հետո մտածեն մնացած բաների մասին»,- Factor.am-ի հետ զրույցում ասաց Գեղամասարի բնակիչներից մեկը։

Բնակիչները նաև դժգոհում էին, որ մի թուղթ վերցնելու համար ամեն անգամ ստիպված են լինում տաքսիներին մեծ գումար վճարել, նոր խոշորացման դեպքում առանց այդ էլ դժվար կյանքն ավելի կդժվարանա։

Բնակիչները արդեն բացել են ճանապարհը՝ այն բանից հետո, երբ նրանց խոստացել են օրվա ընթացքում պատասխանել պահանջներին, եթե այդ պատասխանը իրենց չբավարարի, կմտածեն արդեն հետագա գործողությունների մասին։