ՀՀ նախկին փոխվարչապետ Արմեն Գևորգյանի պաշտպան Էրիկ Ալեքսանյանը ֆեյբուքյան իր էջում գրել է․ «Քիչ առաջ դուրս եկանք ՀՀ հատուկ քննչական ծառայությունից։ Պարոն Արմեն Գևորգյանը չի ընդունել իրեն առաջադրված մեղադրանքը և հրաժարվել է ցուցմունք տալ և պատասխանել որևէ հարցի՝ որակելով մեղադրանքը քաղաքական և ակնհայտ ապօրինի։ Վերջինիս նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվել է ստորագրություն չհեռանալու մասին»։

