Երևանի ավագանու արտահերթ նիստում քննարկվում է քաղաքապետարանի և վարչական շրջանների շուրջ 2000 աշխատակցի աշխատավարձերի ավելացման վերաբերյալ նախագիծը: Նախագծի քննարկման ընթացքում Երևանի ավագանու «Լույս» խմբակցության անդամ Անի Խաչատրյանը կարծիք հայտնեց, որ Երևանի ավագանու իշխող խմբակցության կողմից այս փուլում նման նախագիծն օրակարգ բերելը ամենևին էլ զուգադիպություն չէ Ազգային ժողովի պատգամավորների աշխատավարձերի բարձրացման ֆոնին: «Ես խիստ կասկածներ ունեմ, …

