Սեպտեմբերի 15-ին և 16-ին ԱՀ Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի ներկայացուցիչները այցելել են Ասկերանի շրջանի Քռասնու միջնակարգ, Այգեստանի Ա.Բալայանի անվան հիմնական և Խնածախի Ա.Ավագյանի անվան միջնակարգ դպրոցներ ու հանդիպումներ ունեցել տեղի դպրոցների աշակերտների և ուսուցչական անձնակազմի հետ. տեղեկացնում են ԱՀ ՄԻՊ աշխատակազմից: Այցերի ընթացքում ներկայացվել են երեխաների հիմնական իրավունքները, հատուկ անդրադարձ է կատարվել երեխայի կրթության իրավունքին, …

