Թուրքիայի նախագահ Թայիփ Էրդողանը, ելույթ ունենալով ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովի 76-րդ նստաշրջանին, կրկին Անկարայի հստակ աջակցությունն է հայտնել Ուկրաինայի տարածքային ամբողջականությանը։ «Մենք մեծ նշանակություն ենք տալիս Ուկրաինայի ինքնիշխանությանն ու տարածքային ամբողջականությանը՝ ներառյալ Ղրիմը, որի բռնակցումը մենք չենք ճանաչում»,- Էրդողանի խոսքերն է մեջբերում «Անադոլու» գործակալությունը։ Ավելի վաղ Թուրքիայի ԱԳՆ-ն հայտարարել էր, որ Ղրիմում ընտրություններն անօրինական են: Անկարան …

