ՄԱԿ-ում Էրդողանը կրկին հայտարարել է Ղրիմի բռնակցումը չճանաչելու մասին․ ՌԴ-ից հալվայի մասին ասացվածքով են պատասխանել

Լուրեր

15.11.2026 | 17:03
Էդգար Սևիկյանը լքել է Հայաստանի հավաքականի ճամբարը և հանդիպման է մասնակցում «Սուետայի» կազմում
15.11.2026 | 16:47
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականի մեկնարկային կազմը Լատվիայի դեմ խաղում
15.11.2026 | 16:36
Դատավորների նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել
15.11.2026 | 16:16
Նոյեմբերի 20-ից Սևանա լճում կարգելվի սիգի արդյունագործական որսը
15.11.2026 | 15:23
ՀՀ ԱԳՆ-ն շնորհավորել է Պաղեստինին Անկախության օրվա առթիվ․ արձագանքել է նաև Իրանի դեսպանությունը
15.11.2026 | 14:52
Նոյեմբերի 16-ին կցրտի մինչև 6 աստիճանով․ եղանակի կանխատեսումը
15.11.2026 | 14:07
Վթարային ջրանջատում Աշտարակում
15.11.2026 | 12:51
Իսրայելի հետախուզությունը ԿՀՎ-ին զգուշացրել է, որ Իրանը պատրաստվում էր անօդաչու թռչող սարքերով մահափորձ իրականացնել Թրամփի դեմ
15.11.2026 | 12:32
Փաշինյանը Կամբոջայում մասնակցում է Ֆրանկոֆոնիայի 20-րդ գագաթնաժողովին
15.11.2026 | 11:36
Հայաստանում կենսաչափական անձնագիրը 24 ժամում ստանալը կարժենա 88,650 դրամ
15.11.2026 | 11:08
Երևանում, Մեղրիում և Ամասիայում ջրանջատումներ են․ հասցեներ և ժամեր
15.11.2026 | 10:55
Գործնական հմտությունների կատարելագործում․ Մալիշկա գյուղի դպրոցում անցկացվել է հատուկ-տակտիկական ուսումնավարժություն
15.11.2026 | 10:11
Քարի լիճ տանող ճանապարհը փակ է, Լարսը՝ բաց
15.11.2026 | 09:38
Հայտնի է Հայաստանի հավաքականի վերջնական հայտացուցակը Լատվիայի դեմ խաղում
14.11.2026 | 23:56
Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով ժամանել է Կամբոջա
Բոլորը

Թուրքիայի նախագահ Թայիփ Էրդողանը, ելույթ ունենալով ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովի 76-րդ նստաշրջանին, կրկին Անկարայի հստակ աջակցությունն է հայտնել Ուկրաինայի տարածքային ամբողջականությանը։

«Մենք մեծ նշանակություն ենք տալիս Ուկրաինայի ինքնիշխանությանն ու տարածքային ամբողջականությանը՝ ներառյալ Ղրիմը, որի բռնակցումը մենք չենք ճանաչում»,- Էրդողանի խոսքերն է մեջբերում «Անադոլու» գործակալությունը։

Ավելի վաղ Թուրքիայի ԱԳՆ-ն հայտարարել էր, որ Ղրիմում ընտրություններն անօրինական են: Անկարան հրաժարվում է ճանաչել թերակղզում ռուսական ընտրությունները, քանի որ անօրինական է համարում դրա միացումը ՌԴ-ին։

Մինչ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին ԱՄՆ-ում Էրդողանի հետ հանդիպման ժամանակ նրան շնորհակալություն է հայտնել Ղրիմի բռնակցման մասին խոսելու համար, Ռուսաստանում հալվայի մասին ասացվածքով են պատասխանել թուրք ղեկավարին։

«Ռուսական մի ասացվածք հիշեցի․ «Ինչքան էլ ասես՝ «հալվա», բերանդ չի քաղցրանա։ Ինչքան էլ Էրդողանն ասի, որ Ղրիմը բռնակցվել է Ռուսաստանի կողմից, որ նրանք չեն ճանաչում և այլն, իրավիճակը ոչ մի կերպ չի փոխվում։ Էրդողանը պետք է իրական հայացք նետի իրավիճակին և հասկանա, թե որքան կարևոր է Ղրիմը Ռուսաստանի համար: Ղրիմը դարեր շարունակ ասոցացվել է Ռուսաստանի հետ և հանդիսանում է ռուս մեծ ուղղափառության օրրանը: Սա այն տարածաշրջանն է, որտեղ ապրել և ապրում է ռուսների ճնշող մեծամասնությունը և գտնվում է Սևծովյան նավատորմի հիմնական ռազմաբազան», – «ՌԻԱ Նովոստի»-ի հետ զրույցում հայտարարել է ՌԴ Դաշնային խորհրդի միջազգային կոմիտեի անդամ Սերգեյ Ցեկովը:

Տաթև Ֆռանգյան