Բոլոր իշխանությունները ձգտել են անկախության հզորացման ճանապարհով գնալ. Սերգեյ Բագրատյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

29.10.2026 | 12:47
Բոլսոնարուն ժամանել է ԱՄՆ՝ իրեն հռչակելով Բրազիլիայի «առաջնորդ»
29.10.2026 | 12:36
Ղարաբաղից տեղահանվածների սոցիալական աջակցության երկու ծրագիր կերկարաձգվի մինչև 2027 թվականը
29.10.2026 | 12:36
«Խփեցի՞, կերա՞ք, էդ էիք ուզո՞ւմ»․ Տարոն Չախոյանը ծեծկռտուքից հետո շարունակում է ելույթը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.10.2026 | 12:29
Նիկոլ Փաշինյանի ճեպազրույցը՝ ՈՒՂԻՂ
29.10.2026 | 12:28
ՌԴ-ԱՄՆ-Ուկրաինա բանակցությունները կանցկացվեն նոյեմբերի 4-ից հետո․ Ուշակով
29.10.2026 | 12:24
Նարեկ Կարապետյանի ճեպազրույցը ծեծկռտուքից հետո. ՈւՂԻՂ
29.10.2026 | 12:23
Ըմբշամարտի ԱԱ. Վազգեն Թևանյանը քառորդ եզրափակիչում է
29.10.2026 | 12:20
Առաջինը Գառնիկ Դավթյանը հարվածեց Տարոն Չախոյանին․ Ռուբինյանը՝ ԱԺ-ում ծեծկռտուքի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.10.2026 | 12:19
«Նորատուսցի Ալիկը» մեղադրվում է անվադողերի վերանորոգման կետի աշխատակցին սպառնալու մեջ
29.10.2026 | 12:10
Ծեծկռտուք ԱԺ-ում պատգամավորների միջև // ԿԲ-ի անունից կեղծ փաստաթղթեր են տարածվում․ ԼՈՒՐԵՐ
29.10.2026 | 12:06
ՔՊ-ականների ճեպազրույցը ծեծկռտուքից հետո․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.10.2026 | 12:03
ՄԻՊ-ը քննադատել է ընտանեկան բռնությունն արդարացնող և տուժողներին թիրախավորող հայտարարությունները
29.10.2026 | 11:55
Լարված հարաբերությունների ֆոնին՝ Բայրամովը Թուրքիա է մեկնել
29.10.2026 | 11:45
Մոլդովայի շուրջ 1 մլն քաղաքացու տվյալ է արտահոսել․ խոշոր կիբերհարձակում պետական թվային ծառայությունների վրա
29.10.2026 | 11:37
Իսրայելում ընտրությունների հաշվարկը մոտենում է ավարտին․ մեծամասնություն չի նշմարվում
Բոլորը

Ընդդիմադիրների՝ համերգին չմասնակցելը քաղաքական ակցիա էր: Բոլոր ժամանկներում էլ բացականեր լինում են տոնակատարությունների ժամանակ: Այս մասին ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ՔՊ պատգամավոր Սերգեյ Բագրատյանը:

«ՀՀ 30-ամյակը մեզ՝ բոլորիս է վերաբերում, և բոլորիս սրբությունն է այդ անկախությունը պահելը»,- նշեց Բագրատյանը՝ հավելելով, որ բոլորը լծված պետք է լինեն անկախությունը սրբորեն պահելու գործին:

Նրա խոսքով՝ բոլոր իշխանությունները ձգտել են պետականության հզորացման ճանապարհով գնալ. «Այլ հարց է, որ շատ դեպքերում կառավարման ապաշնորհության, կոռուպցիայի բարձր աստիճանի և բազմաթիվ ընտրակեղծիքների հետևանքով եղել են խեղաթյուրումներ, որոնք վնասել են պետությանը»,- նշեց պատգամավորը:

Բագրատյանն անդրադարձավ նաև Փաշինյանի այն հայտարարությանը, որ հաղթելու համար երբեմն պարտադիր չէ ուրիշներին հաղթել:

««Հաղթելու համար պետք չէ հաղթել»․ մենք բոլոր արտահայտությունները ուղիղ ենք հասկանում։ Այսինքն, ես պետք է ձեզ հետ ոչ թե կռվելով հաղթեմ, այլ իմ վրա աշխատելով, իմ ինտելեկտուալ կարողությունները բարձրացնելով։ Դրանով ձեզ հաղթեմ, ոչ թե բոքսով ձեզ հաղթեմ։ Ուղիղ իմաստով դուք դա պետք է հասկանաք, որ հաղթել՝ անպայման չի նշանակում կրակել, մարդ սպանել:

Ես չեմ հարցրել մեկնաբանությունը, բայց, եթե չեմ սխալվում, Նժդեհն էր ասում՝ որպեսզի թշնամուդ հաղթես, ունեցիր հզոր պետականություն նրա քթի տակ։ Այսինքն, սա հաղթելու մի բանաձև է, որը չի ենթադրում անպայման պատերազմել և պատերազմում հաղթել։ Ենթադրում է, որ մեր բարեկեցությունը, մեր հզորությունը, մեր կրթական բարձր ցենզը մեզ բավարար է»,- նշեց պատգամավորը։

Մանրամասները՝ տեսանյութում: