ՀՀ ՔԿ Շիրակի մարզային քննչական վարչությունում քննված քրեական գործով իրականացված նախաքննությամբ հիմնավորվել է, որ Շիրակի մարզի Ողջի համայնքի նախկին ղեկավար Ս.Ա.-ն 2007թ. սեպտեմբերին և 2008թ. փետրվարին հաստատել է «Հրապարակային սակարկությունների մասին» ՀՀ օրենքի դրույթների խախտմամբ կազմված՝ համայնքապատկան հողամասերը վարձակալության իրավունքով տրամադրելու մասին արձանագրություններ, և ՀՀ կադաստրի կոմիտեի Ամասիայի սպասարկման գրասենյակի պետ, իր ծանոթ անձի դստեր՝ …

