Արցախյան երկրորդ պատերազմի հետևանքով ադրբեջանական օկուպացիայի տակ հայտնված Շուշիում այսօր «Խարիբյուլբյուլ» խորագրով երաժշտական փառատոն է մեկնարկել։ Փառատոնն անցկացվելու է մայիսի 12-13-ը, իսկ կազմակերպիչը «Հեյդար Ալիև» հիմնադրամն է։ Միջոցառմանը մասնակցելու են նաև Ալիևները։ Ի դեպ, սոցցանցերի ադրբեջանական տիրույթում լուրեր են տարածվում, որ փառատոնի փակմանը՝ մայիսի 13-ին, հնարավոր է՝ Շուշի այցելի նաև Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը։ …