Հուլիսի 14-ին հայ-ադրբեջանական սահմանի Երասխի հատվածում թշնամու արձակած կրակոցից զոհվել է 1983 թվականին ծնված պայմանագրային զինծառայող, շարքային Սամվել Գագիկի Ալավերդյանը: Կորուստներ ունի նաև ադրբեջանական կողմը, հաղորդում է ՀՀ Պաշտպանության նախարարությունը։ Հաղորդագրության համաձայն՝ ադրբեջանական զինված ուժերի ստորաբաժանումները, մարտական դիրքերի առաջխաղացման նպատակով, փորձել են ինժեներական տեխնիկայի կիրառմամբ ամրաշինական աշխատանքներ իրականացնել: Հայկական կողմի՝ նշված աշխատանքները դադարեցնելուն միտված հակազդող …

