Արտառոց են բանակում այս չարաշահումները․ մսխվել են պետության միջոցները 30 տարի՝ շքեղ դղյակների, մեքենաների վերածվելով․ Հակոբ Բադալյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

18.01.2026 | 11:31
Վթարային ջրանջատում Վայոց Ձորի մարզում
18.01.2026 | 11:10
ԵՄ երկրների դեսպանները հավաքվում են արտակարգ նիստի․ պատճառը Թրամփի հայտարարությունն է
18.01.2026 | 10:59
Թրամփը հայտարարել է Եվրոպայի ութ երկրների համար 10% մաքսատուրքի սահմանման մասին՝ Գրենլանդիայի պատճառով
18.01.2026 | 10:13
Փակ են Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները
17.01.2026 | 20:00
ՔՆՆԱՐԿՈՒՄ․ ՀՀ-ն ինչպե՞ս է կատարել ԵՄ-ի հետ CEPA համաձայնագիրը․ մշտադիտարկման արդյունքներ
17.01.2026 | 19:51
Մասյացոտնի թեմի հոգևորականները հայտարարությամբ աջակցում են Մայր Աթոռին և թեմի նորանշանակ առաջնորդական տեղապահին
17.01.2026 | 19:30
Այսօր ԱՄՆ-ի ազդեցությունը Կովկասում շատ ավելի թույլ է, քան Խորհրդային Միության փլուզումից հետո էր․ Ջոն Բոլթոն․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
17.01.2026 | 19:20
Պապիկյանը շրջայց է կատարել ռազմական ակադեմիայի հինանորոգվող մասնաշենքում
17.01.2026 | 18:59
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է
17.01.2026 | 18:34
Մահացել է դերասանուհի Զառա Արամյանը
17.01.2026 | 18:22
ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ
17.01.2026 | 17:59
Քննարկվել են Հայաստանի տեխնոլոգիական և թվային ապագայի զարգացման խնդիրներն ու հեռանկարները
17.01.2026 | 17:46
Երևանի 3 վարչական շրջանում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան
17.01.2026 | 17:30
ՆԳՆ-ն թույլ չի տվել իրանցիներին Երևանում երթ անցկացնել. քաղաքապետարանը թույլատրել է, ապա չեղարկել թույլտվությունը
17.01.2026 | 17:13
Իրավիճակը ճանապարհներին 17:05-ի դրությամբ
Բոլորը

Factor TV-ի հարցազրույցը քաղաքական վերլուծաբան Հակոբ Բադալյանի հետ

-Պարո՛ն Բադալյան, պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանը, ՊՆ-ին զենք մատակարարած ընկերության ղեկավար Դավիթ Գալստյանը՝ «Պատրոն Դավոն», ձերբակալվել են։ Ըստ ԱԱԾ-ի՝ նրանք առանձնապես խոշոր չափերով՝ 2 միլիարդ 277 միլիոն դրամ են հափշտակել և կեղծիքներ կատարել։ Ըստ հրապարակումների՝ անորակ հրթիռների քրեական գործին է առնչվում այս պատմությունը։ Օրերս ԱԱԾ-ն հաղորդել է՝ 2011-ին մատակարար ընկերություններից մեկը ներմուծել է ժամկետանց հրթիռներ, սակայն գնվել են այդ անորակ հրթիռները, որոնց համար պետբյուջեից վճարվել է 47 միլիոն դոլար։ Սենսացիոն կորակեի՞ք այս բացահայտումը, ի՞նչ եզրահանգման եք եկել։

-Մենք չենք զարմանում այսպիսի գործերի պարագայում, որովհետև երեք տասնամյակ շարունակ ապրել ենք մի ժամանակաշրջան, երբ հանրությունն անմիջականորեն, գրեթե վիզուալ առումով տեսել է, թե ինչպես են մսխվում հանրային և պետական ռեսուրսները, ինչպես են դրանք վերածվում առանձին պաշտոնյաների բարեկեցության, դղյակների, թանկարժեք մեքենաների և այլն։ Այս իմաստով պարզ է, որ հասարակությունն ունի իր համար պատասխան, թե ինչպես են այդ անձնական միջոցները գոյացել և ինչպես է պետությունը շատ սուղ հնարավորությունների դաշտում հայտնվել տարեցտարի՝ փոխանակ ավելի մեծ հնարավորություններ ստանար։ Միաժամանակ, սա արտառոց է, որովհետև մարդկային բանականությունն ու բարոյականությունը․․․ շատ դժվար է պատկերացնել, որ պատերազմող երկրում ընդհուպ կարող էր այդ հանգամանքը, այդ ոլորտը, այդ դաշտը դառնալ չարաշահումների առարկա։

Իհարկե, անմեղության կանխավարկածը պիտի հարգենք՝ որևէ անվան հետ չկապենք, քանի դատարանի վճիռը չկա։ Բոլոր դեպքերում՝ տեսել ենք և գիտենք, որ այդ խնդիրները դրսևորվել են։ Հետևաբար՝ անկասկած է, որ ինչ-որ մարդիկ պատասխանատու են դրա համար, և մենք հիմա տեսնում ենք՝ բանակին կարող էր մատակարարվել անորակ սպառազինություն, որը, եթե չեմ սխալվում, ոչ միայն չի կրակել պատերազմի ընթացքում, այլ դրա մի մասը խոտանվել է հետագայում՝ առանց մարտական գործողությունների։ Այս գործով, ըստ հաղորդագրության, ավիացիայի նախկին պետն էլ է, և նախկին նախարարի ներգրավումով առավել հնչեղություն է ստանում։ Խոսվում է, մամուլում տեսա՝ կարող է ներգրավված լինել նախկին նախարար Սեյրան Օհանյանը։

-2011 թվականին պաշտպանության նախարարի պաշտոնը զբաղեցրել է Սեյրան Օհանյանը, որն այժմ ԱԺ «Հայաստան» խմբակցության ղեկավարն է: Նա Factor TV-ին փոխանցել է, որ հարցաքննվել է քրեական գործի շրջանակում։

-Ի վերջո՝ Դավիթ Տոնոյանն էլ, ենթադրում եմ, ոչ որպես նախարար ներգրավվածություն ունի, այլ՝ նախարարի առաջին տեղակալ, որովհետև այն ժամանակ, երբ տեղի է ունեցել այդ ամենը, Դավիթ Տոնոյանը Սեյրան Օհանյանի առաջին տեղակալն էր։ Այս իմաստով՝ տեսնենք, թե քննությունն էլ ի՞նչ տվյալներ ի հայտ կբերի։ Կրկնեմ՝ արտառոց է, և որևէ կերպ բարոյականության և բանականության մեջ չտեղավորվողը հենց այդ հանգամանքն է, որ կարող է այդ հանցավոր կոռուպցիոն բուրգը, կոռուպցիոն համակարգը հասնել ընդհուպ այդտեղ և անգամ պատերազմող երկիր լինելով՝ չունենալ որևէ կարմիր գիծ։ Եվ այստեղ մի այլ հանգամանք կա, որին արժե ուշադրություն դարձնել․ 2011 թվականից սկսած՝ Հայաստանի շուրջ ռազմաքաղաքական իրադարձություններն ստանում էին ճակատագրական, վճռորոշ բնույթ։

-Ադրբեջանն այդ տարիներից սկսած ավելի՞ արմատական դիրքերից էր հանդես գալիս և զարկ տալիս ռազմական հռետորաբանությանը։

-Դա Կազանյան պլանի շրջանն էր, երբ, փաստորեն, տեղի չունեցավ այն ստորագրությունը, ինչի մասին 2016-ից հետո Սերժ Սարգսյանն էր խոսում, և ինչպես նշեց հետո՝ Ադրբեջանն ավելացնում էր իր պահանջները, որոնք անընդունելի էին հայկական կողմի համար։ Դա նշանակում է՝ խորքային, տողատակային առումով պարզ էր դառնում, որ պատերազմը դառնում է իրադարձությունների հիմնական սցենարներից մեկը։ Ենթադրվում է՝ ՀՀ պաշտպանական ոլորտի նկատմամբ ուշադրությունը պետք է դառնար բացարձակ գերխնդիր, բայց մենք տեսնում ենք՝ այդ ճակատագրական փուլում ինչ էր տեղի ունենում բանակում։

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։

Ռոբերտ Անանյան