Ռուսաստանն առաջարկել է միջնորդ դառնալ Հայաստանի և Ադրբեջանի սահմանազատման հարցը քննարկելիս: Այս մասին հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը. փոխանցում է ՌԻԱ Նովոստին: «Կողմերի միջև նախնական համաձայնությամբ Ռուսաստանի Դաշնությունն առաջարկել է աջակցել սահմանազատման՝ դելիմիտացիայի և սահմանանշման՝ դեմարկացիայի մեկնարկին և իրականացմանը», – ասաց դիվանագետը: Նրա խոսքերով՝ Մոսկվան հանդես կգա որպես հայ-ադրբեջանական հատուկ հանձնաժողովի խորհրդատու, որը կլուծի …