Իշխանության մոտ լավ ստացվում է Եռաբլուրում թատերական տեսարան ձևավորել, քան սահման ամրապնդել. Սեյրան Օհանյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

11.10.2026 | 00:27
«Համաշխարհային առևտրի կենտրոն Երևան» նախագիծը միշտ արդիական կլինի Երևանի համար և կնպաստի քաղաքի ինքնության ձևակերպմանը. վարչապետ
10.10.2026 | 23:38
Հենրիխ Մխիթարյանը` գոլային փոխանցման հեղինակ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.10.2026 | 21:37
Կանանց Հայաստանի հավաքականը ոչ-ոքի խաղաց Ինդոնեզիայի հետ
10.10.2026 | 19:47
Քննարկվել են Հայաստանում կախվածությունների կանխարգելման և բուժման ուղղությամբ իրականացվող աշխատանքները
10.10.2026 | 19:12
Ֆուտբոլի Հայաստանի հավաքականը հոկտեմբերի 14-17-ը մարզական հավաք կանցկացնի. Մ-17
10.10.2026 | 18:45
Քննարկվել են Հայաստան–Կորեա համագործակցությանն առնչվող հարցեր
10.10.2026 | 18:18
ԶՈՒ ԳՇ պետն այցելել է մի շարք զորամասեր
10.10.2026 | 17:44
Հայաստանի կրտսեր տարիքի պատանիների հավաքականը Եվրոպայի ստուգատեսում կունենա 17 բռնցքամարտիկ
10.10.2026 | 17:13
ՀՀ ՊՆ ՌՈ պետն այցելել է բանակային դիրքեր
10.10.2026 | 16:51
«Գալուստ Գյուլբենկյան» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր
10.10.2026 | 16:31
ՊՆ փոխնախարարը զորամասում ծանոթացել է ծառայության կազմակերպմանը
10.10.2026 | 15:55
Հոկտեմբերի 13-ից Հայաստանում սպասվում է անձրև և ամպրոպ
10.10.2026 | 15:45
Զինծառայողի մահվան դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել․ ՔԿ-ն չի հստակեցնում՝ ինչ հոդվածով
10.10.2026 | 15:39
Հոկտեմբերի 11-ին Երևանի մի շարք փողոցներում երթևեկությունը կսահմանափակվի․ ՆԳՆ
10.10.2026 | 15:15
Ընդերքը ՀՀ ժողովրդի սեփականությունն է, և այդ հարստությունը ծառայելու է ՀՀ զարգացմանն ու բարեկեցությանը. վարչապետը ներկա է գտնվել Ամուլսարի ոսկու հանքավայրի շահագործման արարողությանը
Բոլորը

ՀՀ իշխանությունները տարբեր միջոցառումներ, ոստիկանական, անվտանգային ուժերի ներգրավմամբ խստացումներ ավելի շատ իրականացնում են երկրի ներսում, քան մեր երկրի սահմաններում, սահմաններն ամրապնդելու համար: ԱԺ ճեպազրույցների ժամանակ այս  մասին նշեց ՀՀ պաշտպանության նախկին նախարար, «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը։

«Շատ լավ ստացվում է փողոցներում, հրապարակներում, նույնիսկ Եռաբլուրում թատերական տեսարաններ ձևավորել, քան թե այդ նույն խստությունն իրականացնելՀՀ սահմանները ամրապնդելու համար»,- նշեց Օհանյանը։

Կարևորելով իրանի հետ հարաբերությունները՝ Օհանյանը նշեց, որ Հայաստանը պարտավոր է Իրանի հետ համապատասխան հարաբերություններ ձևավորել ոչ միայն քաղաքական, ոչ միայն անվտանգային, այլ նաև տնտեսական հարաբերությունների զարգացման ուղղությամբ, հատկապես, Սյունիքում՝ բեռանափոխադրումների ուղղությամբ:

Օհանյանի խոսքով՝ այսօրվա իշխանությունները սահմանային իրավիճակում տիրող, հատկապես, տեղագրական իրադրությունը կապում են «Վարչատարածքային բաժանման մասին» օրենքի հետ, ինչն անընդունելի է։

«Այդ օրենքը ներքին սպառման համար է, եթե նույնիսկ այս օրենքը գոյություն ունի, ապա նոյեմբերի 9-ին կանգնեցված պատերազմից հետո մենք իրավունք չունեինք այդ հատվածներում Ադրբեջանին հանձնել այն ռազմավարական բոլոր կետերը, որոնք վիճելի են մեր ու Ադրբեջանի միջև», – ասաց նա։

Պատգամավորն ասաց, թե հետագայում, երբ սահմանազատում լինի, շատ դժվար է լինելու Ադրբեջանին հետ շպրտելը։

Սեյրան Օհանյանը նշեց, թե պատերազմի սպառնալիք միշտ էլ կա, բայց այսօրվա իրավիճակում մարտական գործողությունները դեռևս հեռանկարային են։

«Չեմ կարծում, թե հիմա պատերազմ կլինի»,- ընդգծեց Օհանյանը:

Մանրամասները՝ տեսանյութում: