Արմեն Խաչատրյանը բյուջեից գումար էր վերցնում՝ Սյունիք գնալուց, իսկ Առուշանյանը մեծ աշխատանք է արել. Աննա Գրիգորյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

11.10.2026 | 00:27
«Համաշխարհային առևտրի կենտրոն Երևան» նախագիծը միշտ արդիական կլինի Երևանի համար և կնպաստի քաղաքի ինքնության ձևակերպմանը. վարչապետ
10.10.2026 | 23:38
Հենրիխ Մխիթարյանը` գոլային փոխանցման հեղինակ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.10.2026 | 21:37
Կանանց Հայաստանի հավաքականը ոչ-ոքի խաղաց Ինդոնեզիայի հետ
10.10.2026 | 19:47
Քննարկվել են Հայաստանում կախվածությունների կանխարգելման և բուժման ուղղությամբ իրականացվող աշխատանքները
10.10.2026 | 19:12
Ֆուտբոլի Հայաստանի հավաքականը հոկտեմբերի 14-17-ը մարզական հավաք կանցկացնի. Մ-17
10.10.2026 | 18:45
Քննարկվել են Հայաստան–Կորեա համագործակցությանն առնչվող հարցեր
10.10.2026 | 18:18
ԶՈՒ ԳՇ պետն այցելել է մի շարք զորամասեր
10.10.2026 | 17:44
Հայաստանի կրտսեր տարիքի պատանիների հավաքականը Եվրոպայի ստուգատեսում կունենա 17 բռնցքամարտիկ
10.10.2026 | 17:13
ՀՀ ՊՆ ՌՈ պետն այցելել է բանակային դիրքեր
10.10.2026 | 16:51
«Գալուստ Գյուլբենկյան» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր
10.10.2026 | 16:31
ՊՆ փոխնախարարը զորամասում ծանոթացել է ծառայության կազմակերպմանը
10.10.2026 | 15:55
Հոկտեմբերի 13-ից Հայաստանում սպասվում է անձրև և ամպրոպ
10.10.2026 | 15:45
Զինծառայողի մահվան դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել․ ՔԿ-ն չի հստակեցնում՝ ինչ հոդվածով
10.10.2026 | 15:39
Հոկտեմբերի 11-ին Երևանի մի շարք փողոցներում երթևեկությունը կսահմանափակվի․ ՆԳՆ
10.10.2026 | 15:15
Ընդերքը ՀՀ ժողովրդի սեփականությունն է, և այդ հարստությունը ծառայելու է ՀՀ զարգացմանն ու բարեկեցությանը. վարչապետը ներկա է գտնվել Ամուլսարի ոսկու հանքավայրի շահագործման արարողությանը
Բոլորը

Հոկտեմբերի 17-ին տեղի են ունենալու ՏԻՄ ընտրություններ, այդ թվում՝ Գորիսում, և այս իշխանությունները ջանք չեն խնայել, որ Առուշ Առուշանյանը հնարավորություն չունենա ֆիզիկապես ներկա գտնվելու: Ակնհայտ է, որ քաղաքական հետապնդում է իրականացվում Առուշանյանի նկատմամբ: Այս մասին խորհրդարանական ճեպազրույցների ընթացքում հայտարարեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Աննա Գրիգորյանը:

Ըստ պատգամավորի՝ քարոզարշավի ընթացքում այդ գործընթացը նոր երանգներ է ստանում, և իշխանությունը ոչ թե քարոզչություն է իրականացնում, այլ հակաքարոզչություն՝ փորձելով արատավորել Առուշանյանի բարի համբավը և վարկը:

«Հասել ենք նույնիսկ նրան, որ ՔՊ պատգամավոր Արմեն Խաչատրյանը փորձում է հարցականի տակ դնել Առուշանյանի՝ մարտական գործողություններին մասնակցելու փաստը»,- նշեց պատգամավորը՝ ընդգծելով, որ Արմեն Խաչատրյանն ու իր մյուս գործընկերները Արցախյան պատերազմի ընթացքում բյուջեից գումար էին վերցնում, որ հասնեն Սյունիք և Արցախ, իսկ Առուշանյանը մեծ աշխատանք է արել:

«Խաչատրյանի կողմից շատ բարձրագոչ հայտարարություններ են հնչում, և պետք է հասկանալ՝ ՔՊ պատգամավորն ինչ լիազորությունների շրջանակում է ակտիվ քարոզարշավ իրականացնում»,- ասաց պատգամավորը:

«Շատ վտանգավոր մի թեզ էլ է շրջանառվում, որ եթե Առուշ Առուշանյանին ընտրեն, միևնույն է, դուրս չի գալու, մնալու է կալանքի տակ: Այսինքն՝ իրենք են սկսել որոշել՝ ով պետք է մնա կալանքի տակ, ով պետք է դատապարտվի, ով՝ ոչ: Սա անընդունելի է»,- նշեց Գրիգորյանը:

Մանրամասները՝ տեսանյութում: