Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանի բարձր հովանու ներքո Դիլիջանում անցկացվող «Մտքերի հայկական գագաթնաժողով»-ի ընթացքում այսօր տեղի են ունեցել գագաթնաժողովի հիմնական երկու թեմաներին՝ աշխարհաքաղաքական փոփոխություններին և տեխնոլոգիական զարգացումներին նվիրված լիագումար նիստերը: Ինչպես տեղեկացրին ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունից, «Գլոբալ վերափոխումներ և քվանտային քաղաքականություն. մարտահրավեր անհայտին» խորագրով լիագումար նիստի ընթացքում քննարկումները ծավալվել են միջազգային հարաբերությունների՝ …

