Շոյգուն հայտարարել է, որ ՆԱՏՕ-ն ուժեր է տեղակայում Ռուսաստանի սահմանների մոտ

Լուրեր

27.10.2026 | 23:30
Հայաստանի, Ադրբեջանի և Վրաստանի դեսպանները քննարկել են Հարավային Կովկասի խաղաղության և կայունության ամրապնդման հարցերը
27.10.2026 | 23:17
Մթնոլորտում CO₂-ի կոնցենտրացիայի աճի տեմպը եռապատկվել է
27.10.2026 | 23:04
Շիկահողի արգելոցը վտանգված է ադրբեջանցիների կողմից. բնապահպան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.10.2026 | 22:55
Մակրոնն ու Էրդողանը հեռախոսազրույց են ունեցել
27.10.2026 | 22:44
Այսօր դադարեցին ԱԺ֊ում իմ լիազորությունները. Լիլիթ Ստեփանյան
27.10.2026 | 22:30
ԵՄ սահմանային գործակալությունը «կմտնի» սոցցանցեր․ Եվրահանձնաժողովն առաջարկում է ընդլայնել Frontex-ի մանդատը
27.10.2026 | 22:19
Պուտինն Ադրբեջանը «Ռուսաստանի լավ գործընկեր» է անվանել
27.10.2026 | 22:06
Իսպանիայի թագուհի Սոֆիան այցելել է Գեղարդի վանական համալիր. ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
27.10.2026 | 21:57
«Անկախ դիտորդը» ներկայացրել է ՏԻՄ ընտրությունների նախնական գնահատականը
27.10.2026 | 21:44
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
27.10.2026 | 21:29
Մոջթաբա Խամենեին կարևորել է պատերազմը դադարեցնելու համար Իրանի պայմանների կատարումը
27.10.2026 | 21:15
Երևանի ու Եղվարդի մի շարք հասցեներում գազանջատումներ կլինեն
27.10.2026 | 21:00
Արգելված է եկեղեցու ինքնավարությանը միջամտելը․ քննիչ հանձնաժողով չէի ձևավորի, եթե ես լինեի պետական իշխանություն․ Անահիտ Մանասյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹԹ
27.10.2026 | 20:49
Դեմոկրատները պահանջում են հետաքննել Թրամփի կապերն Էփշտեյնի հետ․ նոր զեկույցում ԱՄՆ նախագահի հասցեին սեռական բռնության նոր մեղադրանք կա
27.10.2026 | 20:41
Զելենսկին մանրամասներ է հայտնել Նորվեգիայի և Ֆինլանդիայի առաջնորդների՝ Պուտինի հետ ունեցած զրույցի վերաբերյալ
Բոլորը

Ռուսաստանին ռազմական զսպման կոչերի ֆոնին ՆԱՏՕ-ն հետևողականորեն ուժեր է տեղակայում ՌԴ սահմանների մոտ։ ՏԱՍՍ-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարել է ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն՝ ի պատասխան Գերմանիայի պաշտպանության նախարար Աննեգրետ Քրամպ-Կարենբաուերի հայտարարության։

«Ռուսաստանին ռազմական զսպման կոչերի ֆոնին ՆԱՏՕ-ն հետևողականորեն ուժեր է տեղակայում մեր սահմաններին։ Ինչպես են նման բաներն ավարտվել Գերմանիայի և Եվրոպայի համար, Գերմանիայի պաշտպանության նախարարը պարտավոր է լավ իմանալ։ Եվրոպայում անվտանգությունը կարող է լինել միայն ընդհանուր ջանքերով՝ առանց Ռուսաստանի շահերի ոտնահարման։ Բայց այդ հարցի շուրջ իրավահավասար երկխոսությանն այսօր պատրաստ չէ հենց ՆԱՏՕ-ն», – ասել է Շոյգուն։

Նա աղետ է անվանել Աֆղանստանում ՆԱՏՕ-ի «զսպման» ծրագրի իրականացման արդյունքները։

Հոկտեմբերի 21-ին Գերմանիայի պաշտպանության նախարարը, «Դոյչլանդֆունք» ռադիոկայանի եթերում պատասխանելով այն հարցին, թե ինչ է մտածում ՆԱՏՕ-ն Բալթյան և Սևծովյան տարածաշրջանների, այդ թվում ՝ միջուկային զենքով օդային տարածքում Ռուսաստանին զսպելու սցենարների մասին, հայտարարել է, որ ՆԱՏՕ-ն պետք է պարզ հասկացնել տա Ռուսաստանին, որ դաշինքը պատրաստ է օգտագործել նաև այնպիսի միջոցներ, որ ոչ մեկի մտքով չանցնի հարձակվել, օրինակ՝ Բալթյան տարածաշրջանների կամ Սև ծովում ՆԱՏՕ-ի գործընկերների վրա։ Քրամփ-Կարենբաուերն ընդգծել է, որ դա ՆԱՏՕ-ի հիմնական գաղափարն է, այն հարմարվելու է Ռուսաստանի ներկայիս պահվածքին: