Covid-ը ախտահարում է մարդու բոլոր օրգան համակարգերը, այդ թվում կենտրոնական նյարդային համակարգը իսկ մարդու հոգեկանը կենտրոնական նյարդային համակարգի հատկանիշներից է։ «Հետքովիդյան բարդություններ. ՔՈՎԻԴ-19-ի ազդեցությունը հոգեկան առողջության վրա» թեմայով քննարկման ժամանակ այս մասին նշեց Հայկական հոգեբուժական ասոցիացիայի նախագահ Արմեն Սողոյանը: «Եթե միկրոսնուցման մակարդակով ախտահարվում է նաև ուղեղը, ապա այստեղ կարող է տեղի ունենալ հոգեկանի խանգարումներ, սկսած …

