Թենիսի Հայաստանի հավաքականը Հյուսիսային Մակեդոնիայի մայրաքաղաք Սկոպիեում ընթացող Դեյվիսի գավաթի 4-րդ ենթախմբում ուժերը չափել է Ադրբեջանի հավաքականի հետ։ Սեդրակ Խաչատրյանը երկու սեթում 6-3, 6-0 հաշվով առավելության է հասել Էլվին Հաշիմովի նկատմամբ։ Մյուս խաղում Միքայել Ավետիսյանը զիջել է Տամերլան Ազիզովին։ Զուգախաղում Սեդրակ Խաչատրյան/Հենրիկ Նիկողոսյան զույգը առավելության է հասել Հաշիմով/Ազիզով զույգի նկատմամբ։ Հայաստանի հավաքականը հաղթել է 2-1 …

