Չեմ հիշում. Ռուբինյանը՝ Փաշինյանի կողմից խորհրդարանում ոչ պատշաճ խոսքեր կիրառելու մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

11.10.2026 | 00:27
«Համաշխարհային առևտրի կենտրոն Երևան» նախագիծը միշտ արդիական կլինի Երևանի համար և կնպաստի քաղաքի ինքնության ձևակերպմանը. վարչապետ
10.10.2026 | 23:38
Հենրիխ Մխիթարյանը` գոլային փոխանցման հեղինակ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.10.2026 | 21:37
Կանանց Հայաստանի հավաքականը ոչ-ոքի խաղաց Ինդոնեզիայի հետ
10.10.2026 | 19:47
Քննարկվել են Հայաստանում կախվածությունների կանխարգելման և բուժման ուղղությամբ իրականացվող աշխատանքները
10.10.2026 | 19:12
Ֆուտբոլի Հայաստանի հավաքականը հոկտեմբերի 14-17-ը մարզական հավաք կանցկացնի. Մ-17
10.10.2026 | 18:45
Քննարկվել են Հայաստան–Կորեա համագործակցությանն առնչվող հարցեր
10.10.2026 | 18:18
ԶՈՒ ԳՇ պետն այցելել է մի շարք զորամասեր
10.10.2026 | 17:44
Հայաստանի կրտսեր տարիքի պատանիների հավաքականը Եվրոպայի ստուգատեսում կունենա 17 բռնցքամարտիկ
10.10.2026 | 17:13
ՀՀ ՊՆ ՌՈ պետն այցելել է բանակային դիրքեր
10.10.2026 | 16:51
«Գալուստ Գյուլբենկյան» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր
10.10.2026 | 16:31
ՊՆ փոխնախարարը զորամասում ծանոթացել է ծառայության կազմակերպմանը
10.10.2026 | 15:55
Հոկտեմբերի 13-ից Հայաստանում սպասվում է անձրև և ամպրոպ
10.10.2026 | 15:45
Զինծառայողի մահվան դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել․ ՔԿ-ն չի հստակեցնում՝ ինչ հոդվածով
10.10.2026 | 15:39
Հոկտեմբերի 11-ին Երևանի մի շարք փողոցներում երթևեկությունը կսահմանափակվի․ ՆԳՆ
10.10.2026 | 15:15
Ընդերքը ՀՀ ժողովրդի սեփականությունն է, և այդ հարստությունը ծառայելու է ՀՀ զարգացմանն ու բարեկեցությանը. վարչապետը ներկա է գտնվել Ամուլսարի ոսկու հանքավայրի շահագործման արարողությանը
Բոլորը

Այսօր ԱԺ փոխխոսնակ, ՔՊ պատգամավոր Ռուբեն Ռուբինյանից հետաքրքրվեցինք՝ մտահոգություն չունե՞ք, որ ձեր որդեգրած մոտեցումը, երբ ընդդիմության տարբեր ներկայացուցիչների թույլ չեք տալիս ԱԺ ամբիոնի մոտ որոշակի բառեր օգտագործել, անմիջապես անջատում եք խոսափողը, դա կարող է ՀՀ-ին վնաս հասցնել՝ ժողովրդավարական գործընթացներից հետընթաց արձանագրելու համար: Նա պատասխանեց.

«Ես ճիշտ եմ, որ թույլ չեմ տալիս որոշակի բառեր օգտագործել ԱԺ նիստերի դահլիճում, որովհետև կան բառեր և արտահայտություններ, որոնք չի կարելի օգտագործել ոչ միայն Հայաստանի խորհրդարանում, այլ նաև ցանկացած խորհրդարանում: Այս մասին լրագրողների հետ զրույցում նշեց ԱԺ փոխնախագահ, ՔՊ պատգամավոր Ռուբեն Ռուբինյանը:

«Այլ հարց, որ չի կարող սահմանափակվել պատգամավորի կարծիքը՝ այս կամ այն հարցի վերաբերյալ, եթե այդ կարծիքն արտահայտվում է էթիկայի նորմերին համապատասխան: Բայց համաձայնեք, որ եթե օրինակ X պատգամավորն ամբիոնի մոտից վիրավորական արտահայտություններ օգտագործի Y պատգամավորի կամ ցանկացած այլ անձի վերաբերյալ, նիստը վարողը պարտավոր է թույլ չտալ, որ այդպիսի բան տեղի ունենա»:

Հարցրին՝ այդ բառերի ցանկն ո՞վ է որոշում, ո՞ր բառերն են վիրավորական ու համարվում օգտագործել՝ Ռուբինյանը պատասխանեց. «Բառերի պաշտոնական ցանկ չկա, բայց կա ընդհանուր տրամաբանություն և ողջախոհություն: Եվ նիստը վարողը՝ լինի դա ԱԺ նախագահ կամ փոխնախագահ, իրենց հայեցողությամբ պետք է որոշեն»:

Անդրադառնալով դիտարկմանը, որ ժամանակին Նիկոլ Փաշինյանը ԱԺ-ում բավականին կոշտ եւ սուր ելույթներ էր ունենում, իրեն ձայնի իրավունքից չէին զրկում ու այդ առումով հետընթացէ արձանագրվում, Ռուբինյանը պատասխանեց. «Ո՛չ, հետընթաց չկա: Խնդիրը հետևյալն է՝ հետընթաց կա ընդդիմության՝ էթիկայի նորմերը պահպանելու գործում: Դրանից էլ բխում են մնացած իրողությունները: ՀՀ ԱԺ նիստերի դահլիճում ցանկացած ոք, ցանկացած պատգամավոր ազատ է արտահայտել իր դիրքորոշումերը ցանկացած հարցի վերաբերյալ՝ մեկ պայմանով. այդ դիրքորոշումները չեն կարող արտահայտվել վիրավորական բառերի ուղեկցությամբ»:

Ռուբինյանն ընդգծեց նաև, որ չի հիշում Փաշինյանի կողմից խորհրդարանում ոչ պատշաճ խոսքեր կիրառելու դեպք:

Մանրամասները՝ տեսանյութում: