ԱՄՆ-ն և Ռուսաստանը Սիրիայի հարցով իրենց պարտավորությունները չեն կատարում․ Չավուշօղլու

Լուրեր

11.10.2026 | 00:27
«Համաշխարհային առևտրի կենտրոն Երևան» նախագիծը միշտ արդիական կլինի Երևանի համար և կնպաստի քաղաքի ինքնության ձևակերպմանը. վարչապետ
10.10.2026 | 23:38
Հենրիխ Մխիթարյանը` գոլային փոխանցման հեղինակ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.10.2026 | 21:37
Կանանց Հայաստանի հավաքականը ոչ-ոքի խաղաց Ինդոնեզիայի հետ
10.10.2026 | 19:47
Քննարկվել են Հայաստանում կախվածությունների կանխարգելման և բուժման ուղղությամբ իրականացվող աշխատանքները
10.10.2026 | 19:12
Ֆուտբոլի Հայաստանի հավաքականը հոկտեմբերի 14-17-ը մարզական հավաք կանցկացնի. Մ-17
10.10.2026 | 18:45
Քննարկվել են Հայաստան–Կորեա համագործակցությանն առնչվող հարցեր
10.10.2026 | 18:18
ԶՈՒ ԳՇ պետն այցելել է մի շարք զորամասեր
10.10.2026 | 17:44
Հայաստանի կրտսեր տարիքի պատանիների հավաքականը Եվրոպայի ստուգատեսում կունենա 17 բռնցքամարտիկ
10.10.2026 | 17:13
ՀՀ ՊՆ ՌՈ պետն այցելել է բանակային դիրքեր
10.10.2026 | 16:51
«Գալուստ Գյուլբենկյան» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր
10.10.2026 | 16:31
ՊՆ փոխնախարարը զորամասում ծանոթացել է ծառայության կազմակերպմանը
10.10.2026 | 15:55
Հոկտեմբերի 13-ից Հայաստանում սպասվում է անձրև և ամպրոպ
10.10.2026 | 15:45
Զինծառայողի մահվան դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել․ ՔԿ-ն չի հստակեցնում՝ ինչ հոդվածով
10.10.2026 | 15:39
Հոկտեմբերի 11-ին Երևանի մի շարք փողոցներում երթևեկությունը կսահմանափակվի․ ՆԳՆ
10.10.2026 | 15:15
Ընդերքը ՀՀ ժողովրդի սեփականությունն է, և այդ հարստությունը ծառայելու է ՀՀ զարգացմանն ու բարեկեցությանը. վարչապետը ներկա է գտնվել Ամուլսարի ոսկու հանքավայրի շահագործման արարողությանը
Բոլորը

Թուրքիայի ԱԳ նախարար Մևլութ Չավուշօղլուն հայտարարել է, որ Մոսկվան և Վաշինգտոնը չեն կատարում իրենց պարտավորությունները Թուրքիայի սահմաններից զինյալների հեռացման հարցում։ Այս մասին գրում է «Անադոլու» գործակալությունը։

Խոսելով Սիրիայում YPG/PKK-ի դեմ հնարավոր գործողության մասին և այդ երկրի հարցում ՌԴ-ի ու ԱՄՆ-ի հետ շփումների մասին՝ Չավուշօղլուն նշել է, որ Թուրքիայի նախագահ Էրդողանն անհրաժեշտ հայտարարություններ արել է այդ հարցով։

Նա հայտնել է, որ Անկարան ԱՄՆ-ին առաջարկել Սիրիայի հարցով հանդիպում անցկացնել, և աշխատանքն այդ ուղղությամբ շարունակվում է։ Թուրք նախարարի խոսքով՝ այդ ձևաչափերով պարբերաբար են բանակցություններ անցկացվում։

«Նախկինում կար Աստանայի ձևաչափը։ Հիմա նոր հանդիպման անհրաժեշտություն կա։ Մենք այդ մեսիջն ուղղել ենք և՛ Ռուսաստանին, և՛ Իրանին։ Դուք վկա եք, ասեք Ասադի ռեժիմին, որ հակամարտության ռազմական լուծում չկա»,- ասել է Չավուշօղլուն՝ նշելով, որ Դամասկոսում ահաբեկչությունները, Իդլիբի վրա հարձակումները բացասաբար են ազդել նոր սահմանադրության շուրջ բանակցությունների վրա։

Չավուշօղլուի խոսքով՝ սիրիական ռեժիմն ընտրել է հակամարտության ռազմական լուծումը, սակայն անհրաժեշտ է հրաժարվել «այդ սխալ որոշումից և կարևոր է աջակցել քաղաքական գործընթացին»։

«PKK-ն վտանգ է մեզ բոլորիս համար։ PKK/YPG-ի ահաբեկիչների հարձակումների թիվն աճել է։ ՌԴ-ն և ԱՄՆ-ն չեն կատարում իրենց պարտավորությունները զինյալներին սահմաններից հեռացնելու հարցում։ Դրա համար Անկարան հարցը կլուծի սեփական ուժերով։ Պետության ղեկավարը ևս այդ մասին խոսել է»,- ասել Թուրքիայի ԱԳ նախարարը։

Նա հայտնել է, որ նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն այդ հարցը քննարկել է իր ռուսաստանցի գործընկեր Վլադիմիր Պուտինի հետ, մտադիր է նաև այն քննարկել ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի հետ հանդիպմանը։

 

Էմմա Չոբանյան