Մինչև հունիսի 30-ը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը զեկույցի է սպասում երկրում օտարերկրացիների համար կորոնավիրուսի դեմ վճարովի պատվաստումների հնարավորությունների ապահովման վերաբերյալ, և մինչև հուլիսի 15-ը`աշխատանքային միգրանտների պատվաստումների կազմակերպման վերաբերյալ: Պետության ղեկավարի համապատասխան հանձնարարականները Սանկտ Պետերբուրգի միջազգային տնտեսական ֆորումի արդյունքներից հետո հրապարակվել են կիրակի օրը Կրեմլի կայքում: Հայտնում է «Ռիա Նովոստի» գործակալությունը։ «Նոր կորոնավիրուսային վարակի (COVID-19) կանխարգելման …

