Արման Թաթոյանը եվրասիական տարածաշրջանի իր գործընկերներին է ներկայացրել թվային միջավայրում երիտասարդների իրավունքների պաշտպանության աշխատանքները

Լուրեր

11.11.2026 | 16:48
Արցախի Կարմիր շուկայի մոտ ականի պայթյուն է տեղի ունեցել․ կա վիրավոր
11.11.2026 | 16:39
ՀԱՊԿ-ը կարձագանքի կազմակերպության աշխատանքներին Հայաստանի չմասնակցելուն․ Պեսկով
11.11.2026 | 16:28
Աբու Դաբիի բանակցություններում Ռուսաստանը և Ուկրաինան պայմանավորվել են ռազմագերիների լայնածավալ փոխանակման շուրջ․ Մեդինսկի
11.11.2026 | 16:20
Արմեն Գրիգորյանը միաձայն ընտրվել է Ստեփանավանի համայնքապետ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 16:16
Դե Բրույնեն թիմակիցների հետ կոնֆլիկտի պատճառով կարող է հեռանալ «Նապոլիից»
11.11.2026 | 16:08
Աշխարհում պարենի գները նվազել են, բայց շաքարավազը շարունակում է թանկանալ․ ՄԱԿ-ը զգուշացնում է պարենային նոր ռիսկերի մասին
11.11.2026 | 15:58
Իսպանիայում բնակարանային ճգնաժամի պատճառով համընդհանուր գործադուլ է
11.11.2026 | 15:49
Փաշինյանն ու Չեռնոգորիայի նախագահը քննարկել են Հայաստան-ԵՄ համագործակցությունն ու տարածաշրջանային հաղորդուղիների զարգացումը
11.11.2026 | 15:38
Իրանի հարցով Թրամփի ու Նեթանյահուի միջև տեղի է ունեցել «իսկական դժոխային վեճ»․ Ynet
11.11.2026 | 15:29
Դսեղի «Aura Village» հյուրանոցում և երկու այլ վայրում ապօրինի ջրօգտագործման դեպքեր են բացահայտվել․ տուգանքները՝ 3,6 մլն դրամ
11.11.2026 | 15:20
Իտալիայի Ա Սերիայի առաջատարը նոր պայմանագիր է կնքել Մուսոլինիի ծոռի հետ
11.11.2026 | 15:10
ՔՊ-ն Եղեգնաձորում զիջեց «Հանրապետությանը» // Բողոքի նամակ ԵՄ-ին՝ Արսեն Գևորգյանի մահվան հետ կապված․ ԼՈՒՐԵՐ
11.11.2026 | 15:01
Արսեն Գևորգյանի մահվան դեպքով ՔԿԾ-ն ժամանակագրություն է հրապարակել
11.11.2026 | 15:01
Ուկրաինան մերժել է Դոնեցկի և Լուգանսկի մարզերի սահմանները փոխելու՝ ԱՄՆ-ի առաջարկը. The Telegraph
11.11.2026 | 14:50
Արսեն Գևորգյանին ոչ թե բժիշկ, այլ բուժակ է զննել, իսկ շտապօգնությունը ուշ է ժամանել․ Տիգրան Աբրահամյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը հոկտեմբերի 28-ին մասնակցել է Օմբուդսմանների եվրասիական դաշինքի 6-րդ նիստին, որը նվիրված է եղել երիտասարդների իրավունքների պաշտպանության հարցերին: Այս մասին տեղեկացնում է ՄԻՊ գրասենյակի մամուլի ծառայությունը։

Նիստին մասնակցել են նաև Ռուսաստանի, Իրանի, Սերբիայի, Ղազախստանի, Ղրղըզստանի և մի շարք այլ երկրների մարդու իրավունքների պաշտպանության ազգային հաստատությունների ղեկավարներ, ինչպես նաև Ռուսաստանի Դաշնության պետական մարմինների ղեկավարներ:

Արման Թաթոյանն իր ելույթում ողջունել է նիստի մասնակիցներին, ապա ներկայացրել Պաշտպանի հաստատության փորձը՝ շեշտելով, որ հատուկ ուշադրություն են դարձնում համացանցից երեխաների անվտանգ օգտվելու կանոնների վերաբերյալ իրազեկումներին։ Մասնավորապես, Արման Թաթոյանը ներկայացրել է ինֆորմատիկա առարկայի ուսուցիչների համար համացանցից անվտանգ օգտվելու վերաբերյալ Մարդու իրավունքների պաշտպանի ու «Կասպերսկի» կազմակերպության հետ համատեղ դասընթաց կազմակերպելու փորձը:

Հանդիպման մասնակիցները պայմանավորվածություն են ձեռք բերել հատուկ ուշադրություն դարձնել երիտասարդներին աջակցող սոցիալ-տնտեսական միջոցառումների ընդլայնմանը և նպաստել մարդու իրավունքների պաշտպանության հաստատություններին կից երիտասարդների իրավունքների պաշտպանության խորհուրդների ստեղծմանը:

Նիստին մասնակից մարդու իրավունքների ազգային հաստատությունների ներկայացուցիչները կարևորել են երիտասարդների իրավունքների պաշտպանության հարցում գործընկեր կառույցների միջև արդյունավետ համագործակցությունը: