Շուտով կմեկնարկի Մարց-Աթան 27.5 կմ երկարությամբ ճանապարհահատվածի շինարարությունը

Լուրեր

11.11.2026 | 17:35
Երևանում 36-ամյա բնակչի տնից հայտնաբերվել է ավելի քան 39 գրամ հերոին և հալյուցինոգեն սնկեր․ նա կալանավորվել է
11.11.2026 | 17:27
Անթալիայում ընթանում է Փաշինյան-Էրդողան հանդիպումը
11.11.2026 | 17:24
Երևան–Լոնդոն ուղիղ չվերթների կարևորությունը քննարկվել է ՄԹ դեսպանի և փոխվարչապետի հանդիպմանը
11.11.2026 | 17:19
Հայաստանի Մ-17 հավաքականը խոշոր հաշվով պարտվեց Ֆրանսիային. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 17:17
Հայաստանը տարածաշրջանային տեխնոլոգիական կենտրոն դարձնելու նպատակն ու TRIPP նախագիծը․ Պապոյանը՝ Ժնևում
11.11.2026 | 17:07
«Մարդկանց ժամանակը պետք է խնայել»․ Տիգրան Խաչատրյանը՝ համայնքային կառավարման մասին
11.11.2026 | 16:56
Պուտինը տեղեկացվում է Աբու Դաբիում բանակցությունների ընթացքի մասին․ եվրոպացիների հետ ռուսական կողմը չի շփվել
11.11.2026 | 16:48
Արցախի Կարմիր շուկայի մոտ ականի պայթյուն է տեղի ունեցել․ կա վիրավոր
11.11.2026 | 16:39
ՀԱՊԿ-ը կարձագանքի կազմակերպության աշխատանքներին Հայաստանի չմասնակցելուն․ Պեսկով
11.11.2026 | 16:28
Աբու Դաբիի բանակցություններում Ռուսաստանը և Ուկրաինան պայմանավորվել են ռազմագերիների լայնածավալ փոխանակման շուրջ․ Մեդինսկի
11.11.2026 | 16:20
Արմեն Գրիգորյանը միաձայն ընտրվել է Ստեփանավանի համայնքապետ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 16:16
Դե Բրույնեն թիմակիցների հետ կոնֆլիկտի պատճառով կարող է հեռանալ «Նապոլիից»
11.11.2026 | 16:08
Աշխարհում պարենի գները նվազել են, բայց շաքարավազը շարունակում է թանկանալ․ ՄԱԿ-ը զգուշացնում է պարենային նոր ռիսկերի մասին
11.11.2026 | 15:58
Իսպանիայում բնակարանային ճգնաժամի պատճառով համընդհանուր գործադուլ է
11.11.2026 | 15:49
Փաշինյանն ու Չեռնոգորիայի նախագահը քննարկել են Հայաստան-ԵՄ համագործակցությունն ու տարածաշրջանային հաղորդուղիների զարգացումը
Բոլորը

Օրեր անց կմեկնարկի Մարց-Աթան 27.5 կմ երկարությամբ ճանապարհահատվածի շինարարությունը: Այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արեն Մկրտչյանը:

«Մարց, Քարինջ, Լորուտ, Շամուտ, Ահնիձոր, Աթան բնակավայրերի սիրելի բնակիչներ, հարգելի հայրենակիցներ, օրեր անց կմեկնարկի Մարց-Աթան 27.5 կմ երկարությամբ ճանապարհահատվածի շինարարությունը, շինտեխնիկան շուտով տեղում կլինի։ Կառավարությունն այս կարևոր խնդրի լուծման համար հատկացրել է 2.72 մլրդ դրամ (5.6 մլն դոլար)։

Այսօր ճանապարհի միջնամասում հանդիպել ու աշխատանքային քննարկում ենք ունեցել Ճանապարհային դեպարտամենտ ՊՈԱԿ-ի տնօրեն Ստեփան Մաչյանի, կապալառու ընկերության փոխտնօրեն Բաբկեն Ավետիսյանի, Թումանյանի համայնքապետի ժամանակավոր պաշտոնակատար Տիգրան Մխիթարյանի մասնակցությամբ։

Ճանապարհն ամբողջությամբ պատրաստ կլինի 2022 թվականին: Սա վերոգրյալ բնակավայրերի համար նշանակալի իրադարձության մեկնարկ է, նոր հնարավորություն՝ բնականոն զարգացման համար։ Ճանապարհի մի հատվածն ասֆալտապատվել է 36-37 տարի առաջ, մյուս հատվածը երբեք ասֆալտապատ չի եղել»,- գրել է Մկրտչյանը։