ԱՄՆ պետքարտուղարի քաղաքական հարցերով տեղակալ Վիկտորիա Նուլանդը ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովի 76-րդ նստաշրջանի շրջանակում հանդիպել է Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովի հետ։ Կողմերը քննարկել են Լեռնային Ղարաբաղի հակամարտության հարցը։ «Մենք առաջընթացի հույս ունենք՝ ներառյալ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների մեխանիզմում, այնպիսի քայլերում, ինչպիսիք են տարածաշրջանում խաղաղությանն ու կայունությանը նպաստելը, պահվող անձանց ազատ արձակումը, հումանիտար ականազերծումն ու քաղաքական …

