Ապահովված չէ Շուշիի և Հադրութի հայ բնակիչների վերադարձի իրավունքը. Նիկոլ Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

14.12.2024 | 19:57
Ինչ իրավիճակ է ճանապարհներին 19։35-ի դրությամբ
14.12.2024 | 19:00
Մեքենաների մեջից լսվող երաժշտությունը նախ պետք է կարգավորվի օրենքով, մինչև որ դառնա մտածելակերպ. Սասուն Սահակյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.12.2024 | 18:52
Կամային հաղթանակ Դանիայի նկատմամբ. ֆուտզալի Հայաստանի ազգային հավաքականի հաջող մեկնարկը ԵՎՐՈ 2026-ի որակավորման հիմնական փուլում
14.12.2024 | 18:16
ՆԳ նախարարը Ոստիկանության անձնակազմի հետ օպերատիվ խորհրդակցություն է անցկացրել
14.12.2024 | 17:43
Հաստատվել է ՖԻՖԱ Աշխարհի 2026 թվականի առաջնության որակավորման փուլի խաղացանկը
14.12.2024 | 17:18
Երևանի 4 վարչական շրջանում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան
14.12.2024 | 16:44
Անդրանիկ Հովհաննիսյանն իր հավատարմագրերն է հանձնել Վիեննայում ՄԱԿ-ի գրասենյակի գլխավոր տնօրենին
14.12.2024 | 16:15
Վրաստանի նախագահ է ընտրվել ազգային հավաքականի նախկին ֆուտբոլիստ Միխայիլ Կավելաշվիլին
14.12.2024 | 15:55
Օդի ջերմաստիճանը կնվազի
14.12.2024 | 15:31
Ավազակային հարձակում, սպանություն և սպանության փորձ կատարած ոստիկանության գնդապետը ցմահ ազատազրկվեց. Գլխավոր դատախազություն
14.12.2024 | 15:01
Բետիսն առաջընթաց է Թիկնիզյանի համար․ Գուրենկո
14.12.2024 | 14:42
Թողարկվելու է մաեստրո Տիգրան Մանսուրյանի կինոերաժշտության ալբոմը
14.12.2024 | 14:18
Ռուսաստանում արգելափակվել է Viber-ը
14.12.2024 | 13:57
Պետության կողմից փոխհատուցվող արտամարմնային բեղմնավորման ծրագրին այս տարի ավելի քան 6300 շահառու է դիմել
14.12.2024 | 13:33
Առողջության համապարփակ ապահովագրությունը ներդրվելու է․ Անահիտ Ավանեսյան
Բոլորը

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Առաջին ալիքին տված հարցազրույցում, թվարկելով անհանգստացնող փաստերը, նշեց. «Ես ասացի Լեռնային Ղարաբաղում հրադադարի ռեժիմի խախտման դեպքերի մասին, պիտի արձանագրեմ, որ հայ-ադրբեջանական սահմանագծին նույնպես հրադադարի ռեժիմի պարբերական խախտումներ են տեղի ունենում, ինչը նույնպես եռակողմ հայտարարության դրույթների կոպիտ խախտում է: Նաև պիտի արձանագրեմ, որ ի հեճուկս նոյեմբերի 9-ի հայտարարության` մինչև օրս ապահովված չէ Շուշիի և Հադրութի շրջանի հայ բնակչության վերադարձի իրավունքը:

Հաջորդ խնդիրը, որ այս համատեքստում պիտի ընդգծեմ, հետևյալն է. կրկին ի հեճուկս նոյեմբերի 9-ի հայտարարության 9-րդ կետի` մինչև այժմ տարածաշրջանային կոմունիկացիաները բացված չեն: Չնայած այս ուղղությամբ շատ կարևոր աշխատանք է արվում, և ես հույս ունեմ` առաջիկայում մենք կոնկրետ արդյունքների կհասնենք:

Այս ամենը, իհարկե, նաև որոշակի մտահոգությունների տեղիք է տալիս, չնայած, մյուս կողմից, կասկածից վեր է, որ նոյեմբերի 9-ի հայտարարությունը և Լեռնային Ղարաբաղում խաղաղապահների տեղակայումն այն անկյունաքարային արդյունքն է, որն արձանագրվել է նոյեմբերի 9-ի հայտարարությունից հետո։ Բայց հրադադարի ռեժիմի դեպքերի խախտումները, Արցախում մեր զինվորների զոհվելու փաստերը նոյեմբերի 9-ից հետո նաև մեզ հանգեցնում են այն մտահոգության, որ, այնուամենայնիվ, Ադրբեջանը որդեգրել է խաղաղապահների գործունեությունը վարկաբեկելու ուղեգիծ»:

Նոյեմբերի 9-ի նախաշեմին Ռուսաստանի արտգործնախարարությունը հայտարարություն տարածեց, որտեղ թերևս առաջին անգամ հստակ դիրքորոշում է ներկայացվում, այսպես ասած, «Զանգեզուրյան միջանցքի» մասին: Հիմնական թեզն այն է, որ եթե ճանապարհները բացվեն, ապա այդ երկրները պետք է այդ ճանապարհների վերահսկողության հենց սուվերեն իրավունք ունենան: Կարո՞ղ ենք մենք արձանագրել, որ «միջանցքի» հետ կապված զարգացումների թեման փակված է:  Այս հարցին ի պատասխան՝ վարչապետը նշելէ. «Այդ թեման փակված է եղել դեռևս 2020 թվականի նոյեմբերի 9-ին, երբ հայտարարությունն ստորագրված է եղել, և ես այդ թեմային բազմիցս եմ անդրադարձել: Մյուս կողմից՝ պիտի արձանագրեմ, որ շատ բարձր եմ գնահատում Ռուսաստանի Դաշնության դիրքորոշման հրապարակայնացումն այս հարցում, որովհետև մեծ հաշվով Ռուսաստանի Դաշնությունը երբեք էլ այլ դիրքորոշում չի ունեցել: Պիտի արձանագրենք, որ Ռուսաստանի Դաշնության դիրքորոշումը պարզապես հրապարակայնացվել է, ավելի ճիշտ ոչ թե Ռուսաստանի Դաշնության դիրքորոշումը, այլև, այդ թվում, Ադրբեջանի դիրքորոշումը, որովհետև, ըստ էության, հստակ ասվում է, որ եռակողմ աշխատանքային խմբում կողմերը պայմանավորվել են այդ մասին:

Եվ կուզենայի Ձեր ուշադրությունը հրավիրել նաև նախորդ օրը Թուրքիայից հնչած հայտարարությանը, որտեղ, ճիշտ է, նրանք օգտագործում են «միջանցք» արտահայտությունը, բայց ասում են, որ այդ «միջանցքը» պետք է լինի Հայաստանի վերահսկողության ներքո: Այսինքն՝ իրականում կարող ենք արձանագրել, որ անկախ բառամթերքի նախընտրություններից՝ մենք խոսում ենք տարածաշրջանային կոմունիկացիաների բացման մասին, և պիտի ասեմ, որ Հայաստանի Հանրապետությունը շահագրգռված է տարածաշրջանի կոմունիկացիաների բացմամբ, ես այդ մասին բազմիցս հրապարակային հայտարարել եմ։ Ադրբեջանն էլ է շահագրգռված, Ռուսաստանն էլ է շահագրգռված, Իրանի Իսլամական Հանրապետությունն էլ է շահագրգռված, Թուրքիան էլ է շահագրգռված: Խնդիրը բանաձևերի վերաբերյալ ընկալումները մոտեցնելու և նույնականացնելու մասին է»:

Անդրադառնալով դիտարկմանը, որ 8 հանդիպում է եղել արդեն փոխվարչապետերի ֆորմատով և հարցին, թե կա՞ն առարկայական, արդեն ընդգծված, երևացող ինչ-որ միտումներ, թե՞ ոչ, Նիկոլ Փաշինյանը պատասխանեց. «Իրականում ահռելի աշխատանք է կատարել եռակողմ աշխատանքային խումբը, և ես շատ բարձր եմ գնահատում կատարված աշխատանքը: Պիտի ասեմ, որ սկզբից կատարվել է զուտ տեխնիկական աշխատանք, օրինակ՝ ի՞նչ ճանապարհներ են գոյություն ունեցել, և ի՞նչ ճանապարհներ կարող են գոյություն ունենալ:

Ես ուզում եմ մենք անդրադառնանք նոյեմբերի 9-ի կամ 10-ի հայտարարության — տարբեր վարկածներ կան, ժամանային գոտիներից կախված՝ 9-ը կամ 10-ը — 9-րդ կետի բովանդակությանը: 9-րդ կետն ասում է՝ առաջին նախադասություն. «Բացվում են տարածաշրջանի բոլոր տրանսպորտային և տնտեսական կոմունիկացիաները»։ Որից հետո անդրադարձ կա այն մասին, որ Հայաստանի Հանրապետությունը երաշխավորում է տրանսպորտային հաղորդակցությունը Նախիջևանի Ինքնավար Հանրապետության Ադրբեջանի և Ադրբեջանի միջև։ Որից հետո խոսք է գնում կողմերի համաձայնությամբ նոր տրանսպորտային կոմունիկացիաների կառուցման վերաբերյալ: Ինչի՞ մասին է այս տեքստը։ Սա այն մասին է, որ տրանսպորտային՝ գոյություն ունեցած կոմունիկացիաները պետք է բացվեն, և եթե ժամանակի ընթացքում պարզվի, որ բեռնափոխադրումներն այնքան ծավալուն են, որ արդեն մենք նոր կոմունիկացիաների մասին պիտի մտածենք, այդ ժամանակ պիտի մտածենք նոր կոմունիկացիաների մասին:

Ընդ որում, շատ կարևոր է արձանագրել, նախկինում դրա մասին ասել եմ մի քանի անգամ, մեր ընկալումն այն է, որ, այո, Ադրբեջանը՝ Հայաստանի տարածքով, արդեն խոսեցինք, որ Հայաստանի սուվերեն ճանապարհներով, Նախիջևանի հետ հաղորդակցվելու հնարավորություն պիտի ունենա, և մենք դա չենք ժխտում, և մենք դա ընդունում ենք, և մենք պատրաստ ենք: Եվ մեր ընկալումն այն է, որ Հայաստանի Հանրապետությունն էլ իր հերթին հաղորդակցություն պիտի ունենա Ադրբեջանի տարածքով Ռուսաստանի Դաշնության և Իրանի Իսլամական Հանրապետության հետ:

Ընդ որում, մենք խոսում ենք նաև հետևյալի մասին. երբ խոսում ենք, որ Ադրբեջանը հաղորդակցություն կունենա Նախիջևանի հետ, խոսում ենք նաև այն մասին, որ կունենա հաղորդակցություն նաև Թուրքիայի հետ: Այսինքն՝ այստեղ չի կարող խոսքը լինել միայն ներքին հաղորդակցությունների մասին։ Մենք նաև միջազգային հաղորդակցության թեման ենք հետապնդում, որպեսզի կարողանանք այդտեղ գալ հնարավորինս արագ լուծումների: Հարցին՝ աշխատանքային խումբն ի՞նչ է արել:

Աշխատանքային խումբը գրել է, գծագրել է, ուսումնասիրել է բոլոր հնարավոր երթուղիները՝ Իջևան-Ղազախ հատված, Բերդ-Թովուզ հատված, Անգեղակոթ-Բիչենեկ հատված, Հորադիզ-Երասխ հատված, Հորադիզ-Մեղրի-Օրդուբադ-Երասխ հատված: Եվ մեր ընկալումն այն է, որ Երասխ-Օրդուբադ-Մեղրի-Հորադիզ երկաթուղին պետք է կառուցվի, Հայաստանի Հանրապետությունը՝ իր տարածքում, Ադրբեջանը՝ իր տարածքում և նաև ավտոմոբիլային ճանապարհներ։ Այսինքն՝ աշխատանքային խումբը սեղանին դրել է բոլոր հնարավոր ուղիները, ընդ որում՝ նաև Ռուսաստանի Դաշնություն, Իրանի Իսլամական Հանրապետություն հասանելիության ուղիները: Եվ մենք հիմա պետք է քննարկումներով համաձանության գանք այդ երթուղիների վերաբերյալ»:

Անդրադառնալով հարցին, թե այսինքն՝ տեխնիկական մասը լուծված է, հիմա պետք է որոշումներ կայացնել, վարչապետը պատասխանեց. «Տեխնիկական մասն իրականում, ճիշտ է, ամենաաշխատատար, բայց ամենադժվար մասը չէ: Ամենադժվար մասը, իմ ասած, հենց բանաձևերի խնդիրն է՝ թե ինչ բանաձևերով պետք է կոմունիկացիաները բացվեն և աշխատեն: Ընդ որում, բանաձևերի հետ կապված ասեմ հետևյալը. կարծում եմ՝ հունվարի 11–ի եռակողմ հայտարարության մեջ շատ հստակ գրված է, և նաև նախորդ օրը աշխատանքային խմբի համանախագահ՝ Ռուսաստանի Դաշնության փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկն այդ մասին խոսեց, որ արձանագրված է, որ այդ սահմանային կետերում պետք է գոյություն ունենան մաքսային, անձնագրային, ֆիտոսանիտարական հսկողության կետեր: Սրանք նրբություններ են, որոնք պետք է շատ նրբորեն աշխատել և քննարկել:

 Այս գործընթացը գնում է, բայց այն ունի դժվարություններ: Կան նաև տեխնիկական հարցեր, որոնք աշխատանքային խումբը ներկայացրել է, թե որ տեխնիկական պրոբլեմն ինչպես կարելի է լուծել: Բայց, այնուամենայնիվ, մնացածը մնում է քաղաքական որոշումների տիրույթում, որոնք, իհարկե, չեն կարող չկրել այն տեխնիկական հիմնարարների ազդեցությունը, որոնք գոյություն ունեն»:

Մանրամասները՝ տեսանյութում: