20-30-ականներին բոլոր քարտեզները համաձայնեցված են եղել Հայաստանի և Ադրբեջանի միջև.Փաշինյան

Լուրեր

18.05.2026 | 23:42
«Անկախ դիտորդ»-ը պահանջում է ազատ արձակել Արթուր Օսիպյանին և պարզաբանում տալ նրա ձերբակալության հիմքերի վերաբերյալ
18.05.2026 | 23:31
Փաշինյանի հետ վիճաբանած Արթուր Օսիպյանը ՁՊՎ է տեղափոխվել, քրեական վարույթ կա
18.05.2026 | 23:30
Սլովակիան ռուսական գազը կփոխարինի ադրբեջանականով
18.05.2026 | 23:17
Ռոբոտ-վանականները Սեուլում մասնակցել են Լոտոսի լապտերների փառատոնի շքերթին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
18.05.2026 | 23:01
Մարդը, ով ասում էր՝ մեր երկրում կա 3 մլն վարչապետ, կորցրել է ինքնատիրապետումը. Սամվել Կարապետյանը՝ Փաշինյանի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
18.05.2026 | 22:53
Կայացել է «Նոայի» նոր մարզաբազայի բացման արարողությունը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
18.05.2026 | 22:46
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
18.05.2026 | 22:33
Անդրես Ինիեստայի ակադեմիայի ներկայացուցիչներն այցելել են Հայաստան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
18.05.2026 | 22:22
Կասեցվել է օնլայն կեղծ խաղատների՝ մասնագիտացված հանցավոր խմբի գործունեությունը. ՆԳՆ
18.05.2026 | 22:19
Վրաստանն ու Ադրբեջանը էներգետիկայի և տրանսպորտի ոլորտներում համաձայնագրեր են ստորագրել
18.05.2026 | 22:07
Փարիզի դատախազություն են դիմել Էփշտեյնի՝ նախկինում անհայտ շուրջ 10 նոր ենթադրյալ զոհեր
18.05.2026 | 21:54
Պոկված պաստառի զոհը. ինչպես է վարչական պատժի ենթակա անձը վերջ տվել կյանքին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
18.05.2026 | 21:43
6 տարվա ընդմիջումից հետո կվերսկսվի Բաքվի և Թբիլիսիի միջև մայիսի 26-ից ամենօրյա ուղևորատար գնացքների երթևեկությունը
18.05.2026 | 21:30
Մանիպուլյացիա՝ Հայաստանում և Վրաստանում վարկերի տոկոսները ներկայացնելիս․ Նարեկ Կարապետյանը սխալ համեմատություն է անում
18.05.2026 | 21:20
Գորիսի մի շարք հասցեներում ջրանջատումներ կլինեն
Բոլորը

«Նոյեմբերի 9-ից հետո մենք երևի 5-6 օր ենք ունեցել, երբ հրադադարի ռեժիմի խախտման ոչ մի դեպք չի արձանագրվել: Պատկերացնո՞ւմ եք՝ մեկ տարվա ընթացքում ընդամենը 5-6 օր: Արցախում է խախտվում ամենօրյա ռեժիմով հրադադարը, չնայած վերջին օրերին մենք Արցախում կոնկրետ ունեցել ենք մի քանի օր, նախորդ շաբաթվա մեջ ունեցել ենք 1-2 օր, երբ զրո են եղել հրադադարի ռեժիմի խախտման դեպքերը:

Բայց մեծ հաշվով հրադադարի ռեժիմն ամեն օր խախտվում է հայ-ադրբեջանական սահմանին: Հետևաբար, շատ դժվար է պատկերացնել դելիմիտացիայի և դեմարկացիայի գործընթաց այն սահմանին, որտեղ ամեն օր կրակոցներ են տեղի ունենում: Մենք սա կարևոր ենք համարում՝ որպեսզի մենք պայմաններ ապահովենք դեմարկացիայի և դելիմիտացիայի համար։ Իսկ այդ պայմանների ապահովման անհրաժեշտության մասին մենք նախկինում մի քանի անգամ արձանագրել ենք, այդ թվում՝ Կառավարության ծրագրում ենք արձանագրել։ Ուզում եմ ընդգծել, որ Կառավարության ծրագրում նույնպես ընդգծված է այդ անհրաժեշտությունը: Եվ, այո, մենք կարևոր ու անհրաժեշտ ենք համարում: Բայց այս պահին՝ հրադադարի ռեժիմի ամենօրյա խախտումների պայմաններում, շատ դժվար է, չնայած մենք նաև այդ ուղղությամբ կոնսուլտացիաները շարունակում ենք: Ձեր կոնկրետ հարցին՝ կա՞ն արդյոք կոնկրետ պայմանավորվածություններ, պիտի պատասխանեմ, որ, ցավոք, ոչ»,- այս մասին նշեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ նոյեմբերի 7-ին Առաջին ալիքին տված հարցազրույցում անդրադառնալով հարցին, թե դելիմիտացիայի և դեմարկացիայի վերաբերյալ կա՞ն կոնկրետ պայմանավորվածություններ:

Անդրադառնալով հարցին, թե որ թվականի քարտեզների մասին է խոսքը գնալու, մենք ունե՞նք այդ քարտեզները, թե՞ չունենք, Փաշինյանը պատասխանեց. «Մենք պետք է հասկանանք՝ քարտեզ ասելով ինչ նկատի ունենք։ Որովհետև մեր դիտարկումները ցույց են տալիս, որ քարտեզները վերատպություններ են: Տեսեք, մենք ասում ենք 1985 թվականի քարտեզ, 1980 թվականի քարտեզ, 1975 թվականի քարտեզ, 1973 թվականի քարտեզ. այդ քարտեզները հիմնականում վերատպություններ են, որովհետև քանի որ թղթային նյութ է, մաշվում է, ժամանակ առ ժամանակ վերատպվել են:

Կարևոր են իրավական հիմքերը՝ ի՞նչ իրավական հիմքերի վրա է տեղի ունեցել սահմանազատում և սահմանագծում Խորհրդային Հայաստանի և Խորհրդային Ադրբեջանի միջև: Ընդհանրապես Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման, սահմանների որոշման ի՞նչ իրավական հիմք կա։ Որովհետև քարտեզի վրա արձանագրվում է իրավական հիմքը, բայց պիտի ընդգծեմ նաև, որ, այո, այդ բոլոր վերատպված քարտեզները նույնական չեն: Ինչո՞ւ։ Որովհետև Խորհրդային Միության ժամանակ եղել է այդպիսի ավանդույթ և ոչ միայն ավանդույթ. ասենք, օրինակ, Կոմունիստական կուսակցության ինչ-որ տարեդարձի կապակցությամբ եղբայրական հանրապետություններն իրար տարածքներ են նվիրել։ Ընդ որում, դա արվել է տեղական մակարդակով՝ ասենք, այսինչ շրջանը այսինչ տեղից այսքան հեկտար արոտավայր նվիրում է: Մեր նախնական ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ հիմնականում փոխադարձության սկզբունքով է դա տեղի ունեցել: Եվ հիմա շատ կարևոր է այդ իրավական հիմքերը հասկանալ: Եվ մենք քարտեզ ասելով նկատի չունենք ուղղակի թղթի վրա գրված գծագիր։ Մենք նկատի ունենք դրա իրավական հիմնավորումը, որովհետև քարտեզն առանց իրավական հիմնավորման ոչ մի նշանակություն չունի:

Պետք է հասկանալ՝ ի՞նչ իրավական հիմքով են դրանք տեղի ունեցել, և այդ իրավական հիմքերն ինչքանո՞վ են վերաբերելի թեմային: Բայց, ընդհանուր առմամբ, մենք եկել ենք այն եզրակացության, որ բոլոր քարտեզները, այսինքն՝ իրավական հիմքերն այն իրավական հիմքերն են, որոնք 1920-30-ական թվականներին համաձայնեցվել են Հայաստանի և Ադրբեջանի միջև: Այսինքն՝ մենք, ի վերջո, պետք է գնանք դրանց: Քարտեզները մեզ պետք են, այստեղ կա գործնական խնդիր, որ տեքստում նշված պայմանավորվածություններն արտացոլվեն քարտեզների վրա: Սա է աշխատանքը, որը պիտի արվի»:

Մանրամասները՝ տեսանյութում: