Ադրբեջանի վերահսկողության տակ գտնվող Արցախի Հադրութի շրջանի Մեծ Թաղեր գյուղի Մակուն կամուրջն ադրբեջանցիների կողմից ավերվել է: Այդ մասին թվիթերի միկրոբլոգում ահազանգել է Կովկասյան ժառանգության պաշտպանության միջազգային կազմակերպությունը (Caucasus Heritage Watch): «Ապրիլի 8 -ից հուլիսի 7 -ն ընկած ժամանակահատվածում Մեծ Թաղեր գյուղիի Մակուն կամուրջը քանդվել է գետի հատվածում արվող ճանապարհաշինական աշխատանքների ժամանակ: Փոքր կառույցը արբանյակային պատկերներում …

