Կաթացող տանիք, խոնավություն, պոկված հատակ․ երևանյան դպրոցը 6 տարի է՝ քանդվել ու չի նորոգվում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

11.11.2026 | 16:48
Արցախի Կարմիր շուկայի մոտ ականի պայթյուն է տեղի ունեցել․ կա վիրավոր
11.11.2026 | 16:39
ՀԱՊԿ-ն կարձագանքի կազմակերպության աշխատանքներին Հայաստանի չմասնակցելուն․ Պեսկով
11.11.2026 | 16:28
Աբու Դաբիի բանակցություններում Ռուսաստանը և Ուկրաինան պայմանավորվել են ռազմագերիների լայնածավալ փոխանակման շուրջ․ Մեդինսկի
11.11.2026 | 16:20
Արմեն Գրիգորյանը միաձայն ընտրվել է Ստեփանավանի համայնքապետ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 16:16
Դե Բրույնեն թիմակիցների հետ կոնֆլիկտի պատճառով կարող է հեռանալ «Նապոլիից»
11.11.2026 | 16:08
Աշխարհում պարենի գները նվազել են, բայց շաքարավազը շարունակում է թանկանալ․ ՄԱԿ-ը զգուշացնում է պարենային նոր ռիսկերի մասին
11.11.2026 | 15:58
Իսպանիայում բնակարանային ճգնաժամի պատճառով համընդհանուր գործադուլ է
11.11.2026 | 15:49
Փաշինյանն ու Չեռնոգորիայի նախագահը քննարկել են Հայաստան-ԵՄ համագործակցությունն ու տարածաշրջանային հաղորդուղիների զարգացումը
11.11.2026 | 15:38
Իրանի հարցով Թրամփի ու Նեթանյահուի միջև տեղի է ունեցել «իսկական դժոխային վեճ»․ Ynet
11.11.2026 | 15:29
Դսեղի «Aura Village» հյուրանոցում և երկու այլ վայրում ապօրինի ջրօգտագործման դեպքեր են բացահայտվել․ տուգանքները՝ 3,6 մլն դրամ
11.11.2026 | 15:20
Իտալիայի Ա Սերիայի առաջատարը նոր պայմանագիր է կնքել Մուսոլինիի ծոռի հետ
11.11.2026 | 15:10
ՔՊ-ն Եղեգնաձորում զիջեց «Հանրապետությանը» // Բողոքի նամակ ԵՄ-ին՝ Արսեն Գևորգյանի մահվան հետ կապված․ ԼՈՒՐԵՐ
11.11.2026 | 15:01
Արսեն Գևորգյանի մահվան դեպքով ՔԿԾ-ն ժամանակագրություն է հրապարակել
11.11.2026 | 15:01
Ուկրաինան մերժել է Դոնեցկի և Լուգանսկի մարզերի սահմանները փոխելու՝ ԱՄՆ-ի առաջարկը. The Telegraph
11.11.2026 | 14:50
Արսեն Գևորգյանին ոչ թե բժիշկ, այլ բուժակ է զննել, իսկ շտապօգնությունը ուշ է ժամանել․ Տիգրան Աբրահամյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Անձրևաջրերից խոնավացած գրքեր, պոկված մանրահատակ, փոշոտ, շարքից դուրս եկած ու անկյուններում կուտակված գույք, շինաղբ և պատուհանից մաքուր օդի փոխարեն ներս լցվող հող։ Տպավորություն է, թե լքված կամ վերանորոգման ակտիվ փուլում գտնվող շինությունում ենք։ Իրականում մայրաքաղաքի Աջափնյակ վարչական շրջանի 17-րդ թաղամասը սպասարկող միակ՝ թիվ 22 հիմնական դպրոցն է, գործող դպրոցը։

5 տարի առաջ դպրոցի պահակն է հանկարծակի զանգահարել ու տնօրենին զգուշացրել, որ եկել և պատուհաններն են հանում։ Անսպասելի էր, բայց ուրախացել են՝ դպրոցը հիմնանորոգվելու էր։ Ուրախությունն այդպես էլ միս ու արյուն չստացավ։ Պատուհանները փոխեցին, դպրոցը տակն ու վրա արեցին և այդպես թողեցին։ Դիմել են պատկան մարմիններին՝ քաղաքապետարանից մինչև վարչապետի աշխատակազմ, բայց պարզվում է՝ պատասխանատուն Քաղաքաշինության կոմիտեն է։

Տնօրենը խոսելու իրավունք չունի, բայց, փաստորեն, ունի պարտավորություն նման պայմաններում անխափան դասապրոցեսն ապահովելու։ Պարտականությունները տնօրենը կատարում է՝ կաշվից դուրս գալով, որ երեխաները չտուժեն։

Վերջին օրերին տեղացած անձրևը ոչ միայն չշահագործվող 3-րդ հարկն էր հեղեղել, այլև 2-րդ հարկը, որտեղ երեխաները դաս են անում։ Դպրոցից վերջին 6 տարում 400 աշակերտ է հեռացել, հիմա 310-ն են սովորում, մինչդեռ շենքը շուրջ 1000 աշակերտի կարող է ընդունել։

Դպրոցում էին նաև ծնողները։ Չգիտեին՝ է՛լ ինչ անեն, որ պատկան մարմինները սայլը տեղից շարժեն։

Անձրևից հետո մեծ թվով բացականեր կային, ծնողները երեխաներին դասի չէին ուղարկել՝ դասարանները դեռ խոնավ են, խոնավության հոտն ամբողջ դպրոցում խեղդում էր։ Դպրոցը 3 մասնաշենք ունի։ 6 տարվա ընթացքում հասցրել են միայն 2 մասնաշենքը նորոգել, սակայն դրանք էլ դեռ պատրաստ չեն աշակերտներին ընդունել։

Երեխաները կտեղափոխվեն նոր մասնաշենք, երբ կահույք հատկացվի, իսկ երբ կահույքը հատկացվի՝ ջեռուցման համակարգերն էլ կլինեն, վստահեցնում էր աշխղեկը։ Բայց թե երբ կլինի, անհայտ է։

Մեր անվտանգության մասին մտածող աշխղեկը դուրս հրավիրեց շինհրապարակից, բայց որ դրսում ավելի անվտանգ է, ծնողները մեծ կասկածի տակ են առնում։

Մանրամասները՝ տեսանյութում։

Սաթենիկ Հայրապետյան