Վարչապետն ասաց՝ փոթորկված ծովում նավը չենք թողնի․ ո՞ր նավահանգիստ եք հասցնելու, Ստամբո՞ւլ, Բաքո՞ւ, միգուցե՝ Ֆլորիդա՞․ Թևան Պողոսյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

28.10.2026 | 23:23
Քննարկվել են Լուվրի և Հայաստանի պատմության թանգարանի միջև համագործակցության հեռանկարները
28.10.2026 | 23:00
Հայաստան–Զիմբաբվե համագործակցությունը՝ ԱԲ-ի և տեխնոլոգիական կրթության ոլորտներում
28.10.2026 | 22:44
Գազանջատումներ՝ Երևանի և որոշ մարզերի մի շարք հասցեներում
28.10.2026 | 22:29
ՄԻՊ ներկայացուցիչները այցելել են «Նուբարաշեն» ՔԿՀ, առանձնազրույցներ ունեցել ազատությունից զրկված անձանց հետ
28.10.2026 | 22:15
ՀՀ-ն իր «ամենահամեղ» պատառը ԱՄՆ-ին տվեց՝ իրեն զրկեց որոշում ընդունելու իրավունքից․ Մանվել Սարգսյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.10.2026 | 22:00
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
28.10.2026 | 21:44
Պուտինը հայտարարել է, որ թուրք ներդրողները պատրաստ են գնել «Աքքույու» ատոմակայանի նախագծի բաժնեմասը
28.10.2026 | 21:30
Արագածոտնի մարզի մի շարք հասցեներում ջրանջատումներ կլինեն
28.10.2026 | 21:14
Իշխանության զավթման համար 14 տարվա ազատազրկման դատապարտված Ալիևի աշխատակազմի նախկին ղեկավարը հեռացվել է Գիտությունների ակադեմիայի անդամների կազմից
28.10.2026 | 21:00
Ի՞նչ փոփոխություններ կլինեն նոր Սահմանադրությունում․ հարցազրույց Սրբուհի Գալյանի հետ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.10.2026 | 20:43
Ռուսաստանը Գերմանիայից 79 միլիոն եվրոյի պրոթեզներ է գնել․ սա հինգ անգամ ավելի է, քան պատերազմից առաջ
28.10.2026 | 20:28
Ինչպես են խարդախները փորձում վարկեր ձևակերպել. ԿԲ-ն հորդորում է զգոն լինել
28.10.2026 | 20:13
Զախարովան «ագրեսիվ» է որակել ԵՏՄ զեկույցին Փաշինյանի արձագանքը
28.10.2026 | 20:01
Իսպանիայում գնացքների բախման հետևանքով զոհվել է առնվազն 64 մարդ
28.10.2026 | 19:53
Փլուզում՝ Երևանի տներից մեկում․ կան տուժածներ
Բոլորը

Factor TV-ի հարցազրույցը Մարդկային զարգացման միջազգային կենտրոնի ղեկավար Թևան Պողոսյանի հետ

-Այս մեկ տարում պատերազմի սարսափից անց, որը կարծեք թե մինչ օրս էլ շարունակվում է որոշակի դրսևորումներով, մենք տեսանք, որ եղան հազար ու մի վերլուծություններ, դավաճանության մեղադրանքներ, հերոսացման դրվագներ, դուելի հրավերներ, բայց պետությանը որևէ բան դա չտվեց, որևէ խնդիր չլուծեց: Ադրբեջանցիները կարողանում են մաքսակետ դնել, ներխուժել են ՀՀ տարածք, չեն հեռանում, այսինքն՝ քաղաքական գործիչների կատարած աշխատանքը զրո արդյունք տվեց: Ինչո՞ւ կոմպրոմիսի չեն գնում՝ դադար վերցնելու և հասկանալու՝ ի՞նչ է հնարավոր անել:

-Խորը հարց է, թե ինչ վիճակում ենք հայտնվել, ինչ այլընտրանքային քայլեր կարելի էր անել, որ այսօր մեր օրակարգում լիներ այն հարցը, թե ինչ ճանապարհով շարժվենք առաջ և ինչպես բոլորիս ներուժը միավորենք: Դրա համար պետք էր առաջին հերթին ձևավորել համազգային ընկալում, թե որտեղ ենք գտնվում 2020թ. նոյեմբերի 9-ից հետո. դա զինադադարի մասին համաձայնություն է, որն ինչ-որ չափով նման է 1994 թվականի փաստաթղթին, ցավոք՝ Արցախի ստորագրության բացակայությամբ: Պետք է գիտակցենք, թե ինչ բացթողում կա, եթե համեմատելու լինենք: Երկրորդը՝ հասկանալի է, որ ճգնաժամ է՝ կանվանենք պետական ճգնաժամ, թե ազգային ճգնաժամ, այնուամենայնիվ, ճգնաժամ կա բոլոր ոլորտներում, որը չհաղթահարվեց: Ճգնաժամը չհաղթահարվեց, որովհետև չենք գիտակցել, թե ինչ ինստիտուտ կարելի էր ձևավորել, որը հնարավորություն կտար ճգնաժամը հաղթահարել։ Պետք էր վերլուծել, թե 1992-94թթ․ ինչպես հնարավոր եղավ հաղթանակներ ապահովել: Օրինակ՝ գուցե պետք էր պետական պաշտպանության կոմիտե ձևավորվել կամ ազգային միասնության կառավարություն, և մեզ պետք չէր ընտրություններ անցկացնել, երբ ճգնաժամային խնդիրների մեջ էինք, այլ պետք էր ազգային կոնսենսուսի միասնություն ձևավորել: Դրա համար պետք էր անել մի պարզ քայլ. պարտված իշխանությունը պետք է իր տիրապետած տեղեկությունները ներկայացներ և հեռանար։ Բոլորս պետք է գիտակցեինք, որ պետք է միասնական լինենք:

-Միգուցե մեր սխալն այն էր, որ ճգնաժամը հաղթահարելու առաքելության համար պատվիրակեցինք սխալ մարդկանց՝ քաղաքական գործիչներին, նախկին նախագահներին ու ներկա վարչապետին, որոնցից ամեն մեկն ունի իր քաղաքական շահը, և փոխադարձ մեղադրանքներն ու տուրուդմփոցները չթողեցին, որ օրակարգ ձևավորվեր:

-Գործող իշխանությունը պետք է հեռանար՝ նպաստելով այդ ամենին: Այդ պահին չկար նոր առաջնորդը, որ կստանձներ պատասխանատվություն, նախկին առաջնորդներն էլ փորձեցին իրենց մոտեցումները ներկայացնել: Այստեղ է խնդիրը, որ ասում ենք՝ դասեր քաղենք, պետք է ուսումնասիրել, թե այլ ազգերն ինչպես են հաղթահարել ճգնաժամերը։ Իշխանությունն ու ընդդիմությունը չպետք է լինեն քաղաքական հակառակորդներ, հիմա ավելի վատ իրավիճակ է, թշնամացած են, ավելի հեշտությամբ դիմացի հային են ընկալում որպես թշնամի, քան թե նույնիսկ իրական թշնամուն, որ մտել է մեր հայրենիք, մեր հայրենիքի մի մասն օկուպացրել է, մեր եկեղեցիները վերացնում է, կողքից էլ ձևակերպում են, թե իրենց տարածքում ինչ ուզում՝ անում են: Իշխանությունն այսօր թշնամու հետ պատրաստ է նստել երկխոսության, ինչ-որ պայմանավորվածություններ ձեռք բերելու, բայց կողքի հայի հետ չի նստում խոսում: Պետք է հասկանալ, որ սա մեր նավն է, մենք նույն նավի մեջ ենք, եթե այս գիտակցումն ունենայինք, միգուցե ճգնաժամերը կհաղթահարեինք: Բայց չունենք ազգային երազանք: Երեկ գործադիրի ղեկավարն ասաց, որ «այս փոթորկված օվկիանոսում մեր նավը չենք կարող թողնել, պետք է հասցնենք երազանքի նավահանգիստ»։ Իսկ ո՞րն է իրենց երազանքի նավահանգիստը:

-Խաղաղության դարաշրջան են խոստանում:

-Երկու քաղաքի անուն ասենք, որ նավահանգիստ են, օրինակ՝ Ստամբո՞ւլն է մեր երազանքի նավահանգիստը, թե՞ Բաքուն, իսկ միգուցե Ֆլորիդայո՞ւմ որևէ նավահանգիստ․․․ ես չգիտեմ, որովհետև բովանդակային չեն ասել, թե որն է երազանքի նավահանգիստը: Եվ եթե նավի մեջ ամեն մեկը մի կողմ է թիավարում, նավը տեղ կհասնի՞: Իսկ եթե փոթորիկը երկար շարունակվի, ի՞նչ է լինելու…

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում:

Ռոբերտ Անանյան