Վրաստանում սեպտեմբերի 4-ի դրությամբ արձանագրվել է կորոնավիրուսով վարակման 2 684 նոր դեպք: Ինչպես փոխանցում է Վրաստանի կառավարության կողմից ստեղծված stopcov.ge-ն, ընդհանուր դեպքերի քանակը երկրում 562 հազար 627 է: Վրաստանում վերջին 24 ժամվա ընթացքում կորոնավիրուսից բուժվել է ևս 2 695 պացիենտ: Երկրում վարակից մահացել է ևս 83 մարդ, ընդհանուր մահերի թիվը 7 732 է:

