Հայաստանը դիմում է Ռուսաստանին՝ ՀՀ տարածքային ամբողջականությունը պաշտպանելու կոչով․ ԱԽ քարտուղար․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

27.10.2026 | 14:11
Բրյանսկում ուկրաինական հարվածների հետևանքով 2 մարդ է զոհվել, ևս 6-ը՝ վիրավորվել
27.10.2026 | 14:07
Լևոն Քոչարյանի ճեպազրույցը՝ ՈՒՂԻՂ
27.10.2026 | 14:04
Թուրքական Անթալիայում պտտահողմի հետևանքով 4 մարդ է զոհվել
27.10.2026 | 14:04
Էդգար Ղազարյանի ճեպազրույցը՝ ՈՒՂԻՂ
27.10.2026 | 13:57
Ադրբեջանն իր երկաթուղին չի ոչնչացրել, ո՞նց ԱՄՆ-ի հետ պայմանագիր կնքեր․Կարապետյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.10.2026 | 13:49
Ռոնալդուն ընդգրկվել է Պորտուգալիայի հավաքականի ընդլայնված հայտացուցակում. աղբյուր
27.10.2026 | 13:47
Քրեական հետապնդում է հարուցվել Նարեկ Նալբանդյանի և «Սպայկա»-ի սեփականատեր Դավիթ Ղազարյանի նկատմամբ
27.10.2026 | 13:42
«Անվանական քվեարկությունը ֆիքսվելու է, իսկ դուք անեծքից ոնց որ շատ էիք վախենում». Ղազարյանը՝ ՔՊ-ին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.10.2026 | 13:35
Ընտրություններում ջախջախվել են. Ռուբինյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.10.2026 | 13:28
TRIPP-ի ենթակառուցվածքները ՀՀ-ում գործելու են ՀՀ ինքնիշխանության և իրավազորության ներքո. Միրզոյան
27.10.2026 | 13:23
Հոկտեմբերի 27-ից հետո Քոչարյանի իշխանությունն ամրապնդվեց և դարձավ միահեծան. Ռուբինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.10.2026 | 13:16
TRIPP-ը կարող է գործարկվել մինչև խաղաղության պայմանագրի ստորագրումը. Արարատ Միրզոյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.10.2026 | 13:14
Ութ ամիս առաջ հարցաքննվել եմ Հոկտեմբերի 27-ի գործով. Արամ Սարգսյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.10.2026 | 13:09
3 անձ է ձերբակալվել կաշառքի գործով, այդ թվում՝ ՊՆ զինկոմիսարիատի պաշտոնատար անձ
27.10.2026 | 13:03
Ռուսական զորքերը կրկին հարվածել են Կիևին․ 1 մարդ զոհվել է, 15-ը՝ վիրավորվել
Բոլորը

Քանի որ հարձակումը եղել է Հայաստանի սուվերեն տարածքի վրա, ապա մենք դիմում ենք Ռուսաստանի Դաշնությանը՝ ՀՀ-ի և ՌԴ-ի միջև գոյություն ունեցող 1997 թվականի պայմանագրի շրջանակում Հայաստանի տարածքային ամբողջականությունը պաշտպանելու կոչով և  համաձայնագրի շրջանակում փոխադարձ պարտականությունները իրագործելու տրամաբանության շրջանակում։ Առաջին ալիքի «Լուրեր»-ին տված հարցազրույցում այս մասին հայտնեց ՀՀ Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը։

Հարցին՝ սա ընդամենը բանավոր դիմո՞ւմ է, թե՞ արդեն համապատասխան ընթացակարգ է ընթանում, Արմեն Գրիգորյանը պատասխանեց․ «Սա բանավոր դիմում է, որը նաև գրավոր ընթացակարգ է ունենալու, բայց մենք ուզում ենք հանրությանը և մեր գործընկերներին տեղեկացնել, որ այսպիսի գործընթաց ենք սկսում»։

ԱԽ քարտուղարի խոսքով՝ Հայաստանն ակնկալում է, որ ՌԴ-ն օգնություն կտրամադրի և «մենք հնարավորություն կունենանք Հայաստանի տարածքային ամբողջականությունը վերականգնելու»։

«Բազմաթիվ անգամ խոսվել  է, որ ՀՀ-ի պետական սահմանը հանդիսանում է «կարմիր գիծ» Ռուսաստանի համար, և մայիսի 12-ից սկսած ադրբեջանցիները խախտել են այդ «կարմիր գիծը»։ Այս առումով մենք մեր դաշնակցին դիմում ենք, որպեսզի կարողանանք մեր դաշնակցային պարտավորությունների շրջանակում վերականգնենք ՀՀ տարածքային ամբողջականությունը»,- նշեց Արմեն Գրիգորյանը։

Իսկ հարցին՝ այդ օգնությունը ենթադրում է բանակցային գործընթացներում ներգրավվածությո՞ւն, թե՞ ԶՈՒ-ով օգնություն, Գրիգորյանը պատասխանեց․ «Եթե հնարավոր լինի այս իրավիճակը, ճգնաժամը լուծել բանակցային ճանապարհով, ապա լուծել բանակցային։ Եթե հնարավոր չլինի բանակցային ճանապարհով լուծել, ապա տրամադրել Հայաստանին բավական ռազմական օգնություն, որպեսզի Հայաստանը կարողանա ստեղծված իրավիճակը հանգուցալուծել»։

Մանրամասները՝ տեսանյութում։