Եթե ՀԱՊԿ-ը և ՌԴ-ն չկատարեն պարտավորությունները, Հայաստանը ստիպված է լինելու դիմել միջազգային այլ կառույցների․ ԱԽ քարտուղար․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

11.10.2026 | 20:00
15 հազար մարդ Հայաստան է գալիս․ ի՞նչ է սպասվում COP17-ում․ բնությունը մարդուց պաշտպանելու ՇԵՐՏԵՐԸ
11.10.2026 | 19:47
Կապանում ավտոմեքենան ընկել է Ողջի գետը
11.10.2026 | 19:18
Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով կգտնվի Լեհաստանում
11.10.2026 | 18:49
Թրամփը կրկին հայտարարել է, որ Ռուսաստանն ու Ուկրաինան համաձայնության են եկել էներգետիկ հրադադարի շուրջ
11.10.2026 | 18:28
Ուկրաինան ընտրություններ կանցկացնի, եթե Պուտինը համաձայնի 60-օրյա հրադադարի․ Զելենսկի
11.10.2026 | 18:01
Տիգրան Բարսեղյանը` գոլի հեղինակ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.10.2026 | 17:24
Հռոմի պապ Լևոն XIV-ը թոքի վիրահատության կենթարկվի
11.10.2026 | 15:59
Վթարային ջրանջատում Մալաթիա-Սեբաստիա և Էրեբունի վարչական շրջաններում
11.10.2026 | 15:47
Լեհաստանում ստուգում են Տուսկի դեմ հնարավոր մահափորձի վերաբերյալ տեղեկությունները
11.10.2026 | 14:46
Այսօր աղջիկ երեխաների միջազգային օրն է
11.10.2026 | 14:16
Թրամփն առաջարկել է Ատլանտյան օվկիանոսը վերանվանել իր պատվին
11.10.2026 | 13:23
Հոկտեմբերի 13-16-ին Հայաստանի առանձին շրջաններում անձրև կտեղա
11.10.2026 | 13:06
Վթարային ջրանջատում Վանաձոր քաղաքում
11.10.2026 | 12:45
ԱԹՍ-ների պատճառով Վլադիմիրում Yandex-ի տվյալների կենտրոնը դադարեցրել է աշխատանքը․ խնդիրներ՝ նաև Հայաստանում
11.10.2026 | 12:06
Հայ զինծառայողները վարժանքներ են անցկացրել «Արամազդ» հրետանային միջոցով և նոր տեխնիկայով
Բոլորը

Հայաստանն առաջնահերթ կարծում է, որ Ռուսաստանի Դաշնության և ՀԱՊԿ-ի կառույցների միջոցով հնարավոր է ճգնաժամը լուծել։ Բայց եթե մենք չկարողանանք, ինչպես բազմիցս արդեն նշել ենք, ստեղծված ճգնաժամը լուծել գոյություն ունեցող կառուցակարգերով, ապա Հայաստանը ստիպված է լինելու այլ կառուցակարգերի, այսինքն՝ միջազգային գործընկերներին դիմելու։ Առաջին ալիքի «Լուրեր»-ին տված հարցազրույցում այս մասին հայտարարեց ՀՀ Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը։

«Բայց մենք առաջնային ենք համարում այս պահին պայմանագրային պարտավորություններով օժտված այն մեխանիզմները, որոնք հնարավոր է գործարկել և ստեղծված ճգնաժամը լուծել, գործարկել առաջնային դրանք»,- հավելեց նա։

Արմեն Գրիգորյանի խոսքով՝ 2020 թվականի նոյեմբերի 9-ի հայտարարությունից հետո ռազմական գործողությունները, իհարկե, դադարել են, բայց սահմանի երկայնքով, ընդհանուր առմամբ, չենք կարող պնդել, որ կայունություն է։

«Միշտ էլ Ադրբեջանը կիրառել է զենք և սա հայտնի փաստ է։ Այսինքն՝ սահմանային լարումները պարբերաբար շարունակվել են։ Վերջին շրջանում Ադրբեջանը չստանալով, այսպես ասած, իր ցանկացածը, ինչպիսին է «միջանցքը», սկսել է տորպեդահարել ամբողջ բանակցային գործընթացը նույնիսկ այլ ուղղությամբ՝ ապաշրջափակման ուղղությամբ»,- նշեց ԱԽ քարտուղարը։

Մանրամասները՝ տեսանյութում։