«Ֆեյսբուք»-ն ու նրան պատկանող «Ինստագրամ» ու «Վոթսափ» սոցիալական հավելվածների աշխատանքն այսօր՝ երկուշաբթի օրը, խափանվել է աշխարհի շատ երկրներում։ Այս մասին գրում է Նյու Յորք փոստը։ Այս պահին այդ հավելվածներն անհասանելի են նաև Հայաստանում։ Խափանումները, ըստ կայքի, սկսվել են ԱՄՆ-ում, ապա՝ տարածվել աշխարհի շատ այլ երկրներում։ «Ֆեյսբուք»-ի բաժանորդների մոտ երևում է հետևյալ գրառումը․ «Կայքն անհասանելի է»։ …

