Լեհաստանը հայտնել է սահմանը զանգվածաբար հատելու փորձի մասին

Լուրեր

11.10.2026 | 20:00
15 հազար մարդ Հայաստան է գալիս․ ի՞նչ է սպասվում COP17-ում․ բնությունը մարդուց պաշտպանելու ՇԵՐՏԵՐԸ
11.10.2026 | 19:47
Կապանում ավտոմեքենան ընկել է Ողջի գետը
11.10.2026 | 19:18
Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով կգտնվի Լեհաստանում
11.10.2026 | 18:49
Թրամփը կրկին հայտարարել է, որ Ռուսաստանն ու Ուկրաինան համաձայնության են եկել էներգետիկ հրադադարի շուրջ
11.10.2026 | 18:28
Ուկրաինան ընտրություններ կանցկացնի, եթե Պուտինը համաձայնի 60-օրյա հրադադարի․ Զելենսկի
11.10.2026 | 18:01
Տիգրան Բարսեղյանը` գոլի հեղինակ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.10.2026 | 17:24
Հռոմի պապ Լևոն XIV-ը թոքի վիրահատության կենթարկվի
11.10.2026 | 15:59
Վթարային ջրանջատում Մալաթիա-Սեբաստիա և Էրեբունի վարչական շրջաններում
11.10.2026 | 15:47
Լեհաստանում ստուգում են Տուսկի դեմ հնարավոր մահափորձի վերաբերյալ տեղեկությունները
11.10.2026 | 14:46
Այսօր աղջիկ երեխաների միջազգային օրն է
11.10.2026 | 14:16
Թրամփն առաջարկել է Ատլանտյան օվկիանոսը վերանվանել իր պատվին
11.10.2026 | 13:23
Հոկտեմբերի 13-16-ին Հայաստանի առանձին շրջաններում անձրև կտեղա
11.10.2026 | 13:06
Վթարային ջրանջատում Վանաձոր քաղաքում
11.10.2026 | 12:45
ԱԹՍ-ների պատճառով Վլադիմիրում Yandex-ի տվյալների կենտրոնը դադարեցրել է աշխատանքը․ խնդիրներ՝ նաև Հայաստանում
11.10.2026 | 12:06
Հայ զինծառայողները վարժանքներ են անցկացրել «Արամազդ» հրետանային միջոցով և նոր տեխնիկայով
Բոլորը

Սահմանի բելառուսական կողմում գտնվող միգրանտները շարունակում են մեծ խմբերով անօրինական ճանապարհով Լեհաստան մտնելու փորձերը։ Այս մասին հինգշաբթի Twitter-ում հայտնել է Լեհաստանի Պաշտպանության նախարարությունը։

«Այս գիշեր բելառուսների աջակցությամբ Դուբիչ-Ցերկիևնայում սահմանն ապօրինի հատելու փորձ է տեղի ունեցել, մոտ 100 միգրանտներից բաղկացած խումբը ձերբակալվել է լեհական ծառայությունների կողմից»,- հայտնել են գերատեսչությունից։

Նախարարության տվյալներով՝ բելառուսական ծառայությունները նախ հետախուզություն են իրականացրել։

«Ամենայն հավանականությամբ, նրանք վնասել են ցանկապատը։ Այնուհետև բելառուսները ստիպել են միգրանտներին քարեր նետել լեհ զինվորների վրա՝ նրանց ուշադրությունը շեղելու համար։ Մի քանի հարյուր մետր այն կողմ սահմանը հատելու փորձ է տեղի ունեցել»,- ասվում է հաղորդագրության մեջ։

Լեհաստանի ոստիկանությունը նաև հայտնել է սահմանի տարբեր հատվածներում, այդ թվում՝ Պոլովցեի շրջանում սահմանն ապօրինի հատելու փորձի մասին:

«Ոստիկանների վրա հարձակվել են համազգեստով երկու տղամարդիկ, որոնք կանգնած են եղել բելառուսական կողմում և քարեր են նետել ծառայողների վրա։ Ոստիկաններից մեկին հարվածել են քարով։ Բարեբախտաբար, նա չի տուժել»,- հայտնել է Պոդլասկայի ոստիկանության մամուլի քարտուղար Տոմաշ Կրուպան։

Տաթև Ֆռանգյան