Թուրքիայի և ԱՄՆ-ի ՊՆ պատվիրակությունները քննարկել են Հարավային Կովկասի անվտանգության հարցերը

Լուրեր

11.10.2026 | 20:00
15 հազար մարդ Հայաստան է գալիս․ ի՞նչ է սպասվում COP17-ում․ բնությունը մարդուց պաշտպանելու ՇԵՐՏԵՐԸ
11.10.2026 | 19:47
Կապանում ավտոմեքենան ընկել է Ողջի գետը
11.10.2026 | 19:18
Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով կգտնվի Լեհաստանում
11.10.2026 | 18:49
Թրամփը կրկին հայտարարել է, որ Ռուսաստանն ու Ուկրաինան համաձայնության են եկել էներգետիկ հրադադարի շուրջ
11.10.2026 | 18:28
Ուկրաինան ընտրություններ կանցկացնի, եթե Պուտինը համաձայնի 60-օրյա հրադադարի․ Զելենսկի
11.10.2026 | 18:01
Տիգրան Բարսեղյանը` գոլի հեղինակ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.10.2026 | 17:24
Հռոմի պապ Լևոն XIV-ը թոքի վիրահատության կենթարկվի
11.10.2026 | 15:59
Վթարային ջրանջատում Մալաթիա-Սեբաստիա և Էրեբունի վարչական շրջաններում
11.10.2026 | 15:47
Լեհաստանում ստուգում են Տուսկի դեմ հնարավոր մահափորձի վերաբերյալ տեղեկությունները
11.10.2026 | 14:46
Այսօր աղջիկ երեխաների միջազգային օրն է
11.10.2026 | 14:16
Թրամփն առաջարկել է Ատլանտյան օվկիանոսը վերանվանել իր պատվին
11.10.2026 | 13:23
Հոկտեմբերի 13-16-ին Հայաստանի առանձին շրջաններում անձրև կտեղա
11.10.2026 | 13:06
Վթարային ջրանջատում Վանաձոր քաղաքում
11.10.2026 | 12:45
ԱԹՍ-ների պատճառով Վլադիմիրում Yandex-ի տվյալների կենտրոնը դադարեցրել է աշխատանքը․ խնդիրներ՝ նաև Հայաստանում
11.10.2026 | 12:06
Հայ զինծառայողները վարժանքներ են անցկացրել «Արամազդ» հրետանային միջոցով և նոր տեխնիկայով
Բոլորը

ԱՄՆ պաշտպանության գերատեսչության խոսնակ, փոխգնդապետ Անտոն Սեմելրոթը մանրամասներ է ներկայացրել նոյեմբերի 16-ին Վաշինգտոնում կայացած ԱՄՆ-Թուրքիա բարձր մակարդակի պաշտպանության խմբի հանդիպման մասին,որի քննարկման թեմաներից է եղել նաև իրավիճակը Հարավային Կովկասում։ Այս մասին տեղեկանում ենք ԱՄՆ պաշտպանական գերատեսչության պաշտոնական կայքից։

«Հիմնվելով ԱՄՆ նախագահ Բայդենի ու Թուրքիայի նախագահ էրդողանի, ինչպես նաև պաշտպանության նախարար Օսթինի և ազգային պաշտպանության նախարար Աքարի վերջին խոսակցությունների վրա՝ պատվիրակությունները քննարկել են տարածաշրջանային հարցերի լայն շրջանակ։ Այն ներառում է անդրազգային առաջնահերթությունները, ինչպիսիք են ահաբեկչության դեմ պայքարն ու տարածաշրջանային անվտանգությունը Աֆղանստանում, Աֆրիկայում, Հարավային Կովկասում, Արևելյան Միջերկրականում ու Մերձավոր Արևելքում»,- ասվում է հաղորդագրության մեջ։

Նշվում է, որ կողմերը քննարկել են նաև երկկողմ պաշտպանական համագործակցությունը, երկարամյա պաշտպանական կապերը ընդլայնելու ընդհանուր նպատակը։ ԱՄՆ պաշտպանության նախարարի օգնականի պարտականությունները կատարող Լաուրա Կուպերը վերահաստատել է ԱՄՆ-ի կողմից Թուրքիայի ռազմական արդիականացման կարիքների ճանաչումը՝ ՆԱՏՕ-ի աջակցությամբ։

Պատվիրակությունները պայմանավորվել են հաջորդ հանդիպումն անցկացնել Անկարայում։

Նշենք, որ հանդիպման մասին նախօրեին թուրքական կողմն էր հաղորդագրություն տարածել՝ նշելով, որ այն անցել է կառուցողական ու դրական մթնոլորտում։

Էմմա Չոբանյան