Մյանմայի հարավում գտնվող Մոն նահանգում մակընթացային ալիքը ծովում քշել-տարել է մարդկանց։ Կա առնվազն 15 զոհ։ Այս մասին փոխանցում է Korrespondent.net-ը։ Միջադեպը տեղի է ունեցել այսօր՝ նոյեմբերի 21-ին` ժամը 7։30-ի սահմաններում։ Տուժել են ուխտավորներ, որոնք քայլում էին ափին։ Նրանցից ոմանք անհետ կորել են, ճշգրիտ թիվը չի ճշտվում։ Որոնողափրկարարական գործողություն է ընթանում։

