Հոկտեմբերի 6-ին Դիլիջանի թունելը կիսով չափ հոսանքազրկվել է Դիլիջանի տարածաշրջանի կողմից եկող մալուխի վնասվելու պատճառով։ Այս մասին տեղեկացնում է ՀՀ ՏԿԵ նախարարության «Ճանապարհային դեպարտամենտ» ՊՈԱԿ-ը։ Գերատեսչությունը հայցում է վարորդների ներողամտությունը և հորդորում երթևեկելիս լինել զգոն։ Կտրվի լրացուցիչ տեղեկատվություն։

