Մարդու իրավունքների պաշտպանը նախաձեռնել է ուսումնասիրություն խորհրդարանում լրագրողների մասնագիտական աշխատանքի սահմանափակումների առնչությամբ։ Այս մասին Factor.am-ը տեղեկանում է ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանի ֆեյսբուքյան էջից։ «Ազգային ժողովում լրագրողների մասնագիտական աշխատանքի սահմանափակումների առնչությամբ տեղեկացնում ենք, որ Մարդու իրավունքների պաշտպանը երեկվանից նախաձեռնել է ուսումնասիրություն՝ հրատապության սկզբունքով: Իրականացվում է լրագրողների ահազանգերի, դիմումների, պաշտոնական հրապարակային պարզաբանումների, ինչպես նաև միջազգային …

