Վարչատարածքային վերջնական բաժանման արդյունքում Հայաստանում կլինի 78 համայնք։ Այս մասին հայտնեց ՀՀ տարածքային կառավարման ու ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը` «Հայաստանի Հանրապետության վարչատարածքային բաժանման մասին» օրենքում փոփոխությունների նախագծի վերաբերյալ ԱԺ–ում կազմակերպված լսումների ժամանակ։ «ՀՀ-ում վարչատարածքային բաժանումներով մի սխեմա կունենանք, երբ կլինի 78 համայնք, որոնցից 71-ը կլինի միավորված, դրանցից մեկը՝ Երևանը, կլինի առանձին, 6 չմիավորված համայնք …

