Իոաննիսյանն ահազանգում է․ Կոտայքի մարզպետը մի խումբ կուսակիցների հետ «Հանրապետություն» կուսակցության շտաբում քաշքշուկ է հրահրել

Լուրեր

11.10.2026 | 18:01
Տիգրան Բարսեղյանը` գոլի հեղինակ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.10.2026 | 17:24
Հռոմի պապ Լևոն XIV-ը թոքի վիրահատության կենթարկվի
11.10.2026 | 15:59
Վթարային ջրանջատում Մալաթիա-Սեբաստիա և Էրեբունի վարչական շրջաններում
11.10.2026 | 15:47
Լեհաստանում ստուգում են Տուսկի դեմ հնարավոր մահափորձի վերաբերյալ տեղեկությունները
11.10.2026 | 14:46
Այսօր աղջիկ երեխաների միջազգային օրն է
11.10.2026 | 14:16
Թրամփն առաջարկել է Ատլանտյան օվկիանոսը վերանվանել իր պատվին
11.10.2026 | 13:23
Հոկտեմբերի 13-16-ին Հայաստանի առանձին շրջաններում անձրև կտեղա
11.10.2026 | 13:06
Վթարային ջրանջատում Վանաձոր քաղաքում
11.10.2026 | 12:45
ԱԹՍ-ների պատճառով Վլադիմիրում Yandex-ի տվյալների կենտրոնը դադարեցրել է աշխատանքը․ խնդիրներ՝ նաև Հայաստանում
11.10.2026 | 12:06
Հայ զինծառայողները վարժանքներ են անցկացրել «Արամազդ» հրետանային միջոցով և նոր տեխնիկայով
11.10.2026 | 11:47
Երեք քաղաքացի մոլորվել է Լանջազատի մոտակայքում․ փրկարարները գտել են նրանց
11.10.2026 | 11:22
Երևանի 4 վարչական շրջաններում և Արարատի մարզի գյուղերում մինչև 36 ժամ ջուր չի լինի
11.10.2026 | 11:11
Թոմաս Ադորյանը գեղեցիկ գոլ է խփել երկրորդ խաղում անընդմեջ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.10.2026 | 11:03
Երևանում վիճաբանության ժամանակ հրազեն է գործի դրվել․ կա երեք վիրավոր
11.10.2026 | 10:31
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
Բոլորը

«Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ ղեկավար Դանիել Իոաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում հայտնել է, որ «Անկախ դիտորդ» դաշինքը հանցագործության մասին հաղորդում է պատրաստում ներկայացնել Դատախազություն։ Ըստ Իոաննիսյանի՝ երկու օր առաջ Գառնիում Կոտայքի մարզպետը և «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության մի խումբ ներկայացուցիչներ ներխուժել են «Հանրապետություն» կուսակցության շտաբ և հայհոյախառը քաշքշուկ կազմակերպել։

«Քաղաքական ուժերի, և, առավել ևս, իշխանության մտքով անգամ չպետք է անցնի քաղաքական հարցերը բռնությամբ լուծելը: Գառնիի բռնությունը օգոստոսին Ազգային Ժողովում ՔՊ-ի կազմակերպած բռնության անհետևանք մնալու պտուղներն են»,- գրառումն ավարտել էր «Անկախ դիտորդ» դաշինքի ներկայացուցիչը։

Factor.am-ը փորձեց միջադեպի այլ մանրամասներ ճշտել Իոսաննիսյանից, սակայն վերջինս հրաժարվեց հավելյալ տեղեկատվություն տալ՝ հորդորելով դիմել միջադեպի մասնակիցներին։ «Հանրապետություն» կուսակցության Գառնիի շտաբի անդամ Արամ Խաչատրյանը վրդովվեց մեր հարցերից, ապա հրաժարվեց մանրամասներ ներկայացնել, պատճառաբանելով, որ այդ պահին շտաբում չի եղել։

Կոտայքի մարզպետ Ահարոն Սահակյանն էլ արձակուրդում է։ Հատկանշանակ է, որ, դեպքը, ըստ Իոաննիսյանի՝ պատահել է նոյեմբերի 30-ին՝ մարզպետի արձակուրդի մեջ գտնվելու երկրորդ օրը։

Ռոզա Վարդանյան