ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմինը ՀՀ ոստիկանության, ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի հետ հանգստյան օրերին համատեղ դիտարկել են Երևանի Դավիթաշեն վարչական շրջանի հասարակական տրանսպորտի աշխատանքը: ՔՏՀԱՏՄ տրանսպորտային անվտանգության մասնագետներն ուսումնասիրել են Covid-19-ի հակահամաճարակային կանոնների պահպանման մակարդակը ուղևորափոխադրում կատարող 32 տրանսպորտային միջոցներում: Հայտնաբերվել է հակահամաճարակային կանոնների 5 խախտում, որոնց հիմքով կազմվել են …

