Օգոստոսի 17-ին՝ ժամը 14։45-ից սկսած՝ Ադրբեջանի զինված ուժերը տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից կրակ են բացել հայ-ադրբեջանական սահմանի Գեղարքունիքի, մասնավորապես` Սոթքի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ, ինչի հետևանքով հրազենային վիրավորում է ստացել ՀՀ զինված ուժերի մեկ զինծառայող: Այս մասին հայտնում է ՊՆ մամուլի ծառայությունը։ Նրա կյանքին վտանգ չի սպառնում: Ժամը 16:30-ի դրությամբ՝ կրակոցները շարունակվում էին: Հայկական …

