Ալեն Սիմոնյանի հրաժարականը պահանջելու հիմնավորումները. ներկայացնում է Արծվիկ Մինասյանը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

11.10.2026 | 10:11
Շանհայ. Կարեն Խաչանովը դուրս եկավ 1/8 եզրափակիչ
11.10.2026 | 10:00
Նորբերտո Բրիասկո Բալեկյանն առաջին դուբլն է գրանցել կարիերայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.10.2026 | 09:46
Մեսին ու Սուարեսը երկուական գոլ են խփել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.10.2026 | 00:27
«Համաշխարհային առևտրի կենտրոն Երևան» նախագիծը միշտ արդիական կլինի Երևանի համար և կնպաստի քաղաքի ինքնության ձևակերպմանը. վարչապետ
10.10.2026 | 23:38
Հենրիխ Մխիթարյանը` գոլային փոխանցման հեղինակ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.10.2026 | 21:37
Կանանց Հայաստանի հավաքականը ոչ-ոքի խաղաց Ինդոնեզիայի հետ
10.10.2026 | 19:47
Քննարկվել են Հայաստանում կախվածությունների կանխարգելման և բուժման ուղղությամբ իրականացվող աշխատանքները
10.10.2026 | 19:12
Ֆուտբոլի Հայաստանի հավաքականը հոկտեմբերի 14-17-ը մարզական հավաք կանցկացնի. Մ-17
10.10.2026 | 18:45
Քննարկվել են Հայաստան–Կորեա համագործակցությանն առնչվող հարցեր
10.10.2026 | 18:18
ԶՈՒ ԳՇ պետն այցելել է մի շարք զորամասեր
10.10.2026 | 17:44
Հայաստանի կրտսեր տարիքի պատանիների հավաքականը Եվրոպայի ստուգատեսում կունենա 17 բռնցքամարտիկ
10.10.2026 | 17:13
ՀՀ ՊՆ ՌՈ պետն այցելել է բանակային դիրքեր
10.10.2026 | 16:51
«Գալուստ Գյուլբենկյան» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր
10.10.2026 | 16:31
ՊՆ փոխնախարարը զորամասում ծանոթացել է ծառայության կազմակերպմանը
10.10.2026 | 15:55
Հոկտեմբերի 13-ից Հայաստանում սպասվում է անձրև և ամպրոպ
Բոլորը

«Զարմանալի է, որ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի հրաժարականը պահանջելը ցավոտ կերպով ընդունվեց»,- լրագրողների հետ հանդիպմանն ասաց Ազգային ժողովի «Հայաստան» խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանը:

Ընդդիմադիր պատգամավորի դիտարկմամբ՝ Ալեն Սիմոնյանը միջազգային հարթության մեջ կատարում է հայտարարություններ, որոնք ռիսկեր են բերում ՀՀ արտաքին քաղաքականության համար։

«Նա կատարում է հայտարարություններ՝ կապված գերիների վերաբերյալ, որոնց, նախևառաջ, պետության պարտականությունն է հայրենիք վերադարձնել, մինչդեռ, դա ոչ միայն հոգեկան ցավ ու տառապանք պատճառող, այլ նաև Հայաստանի պաշտպանությունը թուլացնող հայտարարություն է ու չի բացառվում, որ սա կազմակերպված բնույթ է կրում բարձր ղեկավարության կողմից։ Նման հայտարարությունը մեր երկիրը, մեր պետականությունը թուլացնելուն ուղղված գործողություն է», – նշեց Արծվիկ Մինասյանը։

Մինասյանի խոսքով՝ Ազգային ժողովում տեղի ունեցած վերջին ծեծկռտուքը ցույց տվեց, որ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը չի կարևորում կարգուկանոնը, չի կարևորում քաղաքական ճիշտ մշակույթը, չի փայլում պատգամավորական վարքի կանոններով»:

Անդրադառնալով հարցին, թե ով է լինելու Ազգային ժողովի նախագահի պաշտոնում ընդդիմության թեկնածուն, Մինասյանը պատասխանեց, որ թեկնածուն լինելու է ընդդիմադիր երկու խմբակցություններից մեկից. «Հարցը քննարկվել է «Պատիվ ունեմ» խմբակցության հետ , ես կարծում եմ՝ առաջիկայում «Պատիվ ունեմ»-ը հայտարարությամբ հանդես կգա»:

Մանրամասները՝ տեսանյութում: