Բանակի բարեփոխումների գործընթացի ռազմավարությունը և ճանապարհային քարտեզը վերջնականապես ձևավորված չէ։ Այս մասին այսօր՝ օգոստոսի 24-ին, ԱԺ-ում կառավարության ծրագիրը ներկայացնելիս ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանի այն հարցին, թե ՀՀ Զինված ուժերում ծրագրային բարեփոխումներն արդյոք չե՞ն թուլացնում մեր ռազմական ներուժը, և, թե ի՞նչ գործընթացի արդյունքում է կազմվել այդ բարեփոխումների պլանը։ «Մենք քաղաքական …

