Կայքերի միջոցով մտերմացել է կին օգտատերերի հետ, ամուսնանալու կեղծ խոստումներ տվել և գումարներ հափշտակել․ ՔԿ

Լուրեր

16.11.2026 | 15:12
Մինչև 12 տարեկան երեխաների փոխադրման կանոնները խախտելու համար տուգանքը 5000-ից կդառնա 20 հազար դրամ․ ՆԳՆ-ի նախագիծը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.11.2026 | 15:10
Շաքի մտած ադրբեջանցու գործը դատարանում է // Արթուր Վաղարշյանը՝ ՍԴ փոխնախագահ․ ԼՈՒՐԵՐ
16.11.2026 | 15:01
Ռուսաստանը Միխայիլ Գալուզինին նշանակել է Վրաստանի հետ հատուկ բանակցող
16.11.2026 | 14:50
Նաիրիում՝ դաշնակիցներ, Նոր Հաճընում՝ մրցակիցներ․ ՔՊ-ի և գործընկեր կուսակցությունների ընտրական մարտավարությունը
16.11.2026 | 14:42
Ալիևի սոցցանցերի էջերը կիբերհարձակման են ենթարկվել․ X-ում ընդդիմադիրների տեսանյութեր են հայտնվել
16.11.2026 | 14:34
Վրաստանը Հայաստանին է հանձնել սպանության և սպանության փորձի համար հետախուզվող անձի
16.11.2026 | 14:24
Ջենսեն Հուանգը քննարկում է Nvidia վերադառնալու հնարավորությունը․ FT
16.11.2026 | 14:16
Երեխան պետք է գնա դպրոց մի տեղ, որտեղ ոտքով կարող է հասնել․ Տիգրան Ավինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.11.2026 | 14:08
Բռնցքամարտիկ Արթուր Բազեյանը հանդես է եկել Եվրոպայի հավաքականի կազմում
16.11.2026 | 14:03
«Անթաքույց բռնությունն ու վիրավորանքը չեն կարող արդարացվել»․ ՀՌՀ-ն քննադատել է Հանրայինի «Մեծ բանավեճ» հաղորդման հեռարձակումը
16.11.2026 | 14:00
Տնկվել է 2600 ծառ․ Տորք Անգեղի այգու շինարարությունը շարունակվում է․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.11.2026 | 13:56
ՀՀ սահմանը հատած ադրբեջանցի զինծառայողի գործն ուղարկվել է դատարան
16.11.2026 | 13:51
Մուրացկանի դեմքով անընդհատ չպիտի կանգնենք. Ավինյանը՝ կառավարությունից ֆինանսավորում ստանալու մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.11.2026 | 13:40
ՌԴ նախագահի աշխատակազմը պատգամավորներին կոչ է արել պատրաստվել Ուկրաինայի դեմ պատերազմում «հաղթանակին»
16.11.2026 | 13:31
Ալեքսանդր Միշիև. «Անիրական զգացողություն է խաղալ ազգային հավաքականում». ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

ՀՀ քննչական կոմիտեից տեղեկացնում են, որ ՔԿ հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչությունում ավարտվել է համացանցի օգտատերերից խարդախությամբ առանձնապես խոշոր չափերով հափշտակություն կատարելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը:

Մինչդատական վարույթում իրականացված քննչական և դատավարական այլ անհրաժեշտ գործողությունների արդյունքում պարզվել են քրեական գործով էական նշանակություն ունեցող հանգամանքները, այդ թվում՝ խարդախությամբ գումարներ հափշտակելու մեխանիզմը:

Քննությամբ փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ Երևան քաղաքի՝ 1988թ. ծնված բնակիչը, 2020թ. Սեպտեմբեր ամսից 2021թ. մարտ ամիսն ընկած ժամանակահատվածում, խարդախությամբ ուրիշի գույքը հափշտակելու ուղղակի դիտավորությամբ, համացանցի «Facebook.com», «Instagram», «Odnoklassniki.ru», «OK.ru» կայքերի միջոցով ծանոթացել ու մտերմացել է տարբեր կին օգտատերերի հետ և ամուսնանալու կեղծ խոստումներ տալով ձեռք բերելով ու չարաշահելով նրանց վստահությունը՝ տարբեր պատճառաբանություններով, խարդախությամբ, հափշտակել է ընդհանուր 3 370 000 ՀՀ դրամ գումար:

Մասնավորապես, տղամարդը տարբեր պատճառաբանություններով ուղղորդել է կանանց` «Idram» վճարային համակարգում նրանց անվամբ էլեկտրոնային դրամապանակ գրանցել, այնուհետև խաբեությամբ ձեռք բերելով նրանց անվամբ գրանցված  էլեկտրոնային դրամապանակի տվյալները՝ փոփոխել է դրամապանակին կցված օգտատիրոջ կողմից օգտագործվող  բջջային հեռախոսահամարը՝ դրան կցելով այլ բջջային հեռախոսահամար:

Ստանալով հասանելիություն այլ անձանց անվամբ բացված էլեկտրոնային դրամապանակներին՝ դրանց միջոցով, օգտատիրոջ անվամբ, առցանց եղանակով ձևակերպել է 1.000.000, 620 000, 1.430.000 ՀՀ դրամ գումարի վարկային պայմանագրեր, որոնցով հաստատված, այլ անձի անվամբ գործող հաշվին փոխանցված նշված գումարները փոխանցել է այլ հաշվեհամարի՝ այդ կերպ խարդախությամբ հափշտակելով դրանք:

Բացի այդ, 33-ամյա տղամարդը, խարդախությամբ ուրիշի գույքը հափշտակելու դիտավորությամբ, 2021թ. փետրվարին ծանոթացել է «instagram.com» կայքի մեկ այլ կին օգտատիրոջ հետ, կարճ ժամանակահատվածում մտերմացել է նրա հետ, շփումը շարունակել «Facebook.com» կայքի և հեռախոսազանգերի միջոցով, որից հետո  ամուսնանալու կեղծ խոստումներ տալով ձեռք բերելով և չարաշահելով վերջինիս վստահությունը, իբր իր գումարային խնդիրները լուծելու պատրվակով, վերադարձնելու պայմանով, վերցրել է նրա՝ ընդհանուր 320.000 ՀՀ դրամ արժողությամբ ոսկյա մատանիները, շղթան և կախազարդը, սակայն չի վերադարձել՝ խարդախությամբ հափշտակելով դրանք:

Ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ 33-ամյա տղամարդուն մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով (3 դրվագ), և 178-րդ հոդվածի 1-ին մասով, իսկ որպես խափանման միջոց նրա նկատմամբ ընտրվել է կալանավորումը:

Նախաքննությունն ավարտվել է, և քրեական գործը, մեղադրական եզրակացությունը հաստատելու և դատարան ուղարկելու միջնորդությամբ ուղարկվել է հսկողություն իրականացնող դատախազին:

ՀՀ քննչական կոմիտեն ևս մեկ անգամ հորդորում է՝ նմանատիպ և այլ դեպքերից խուսափելու համար անծանոթ անձանց չտրամադրել անձնական տվյալներ: